Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Արեւածաղկի յուղ
Արեւածաղկի յուղը (Helianthus annuus), որը մենք գործածում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, թեթեւ է եւ բազմակողմանիորեն օգտակար: Այն վերականգնում է մաշկի առողջությունը` շնորհիվ այն եղանակի, որը մենք կիրառում ենք այս յուղը ստանալիս, այն է՝ սառը ճզմման մեթոդը։ Այն հնարավորություն է տալիս ամբողջությամբ պահպանել արևածաղկի սերմերում առկա սնուցիչ նյութերը: Այս յուղը բացառիկ է և օգտակար բոլոր, անգամ ամենից նուրբ եւ զգայուն մաշկի տեսակներին:

Ստացման եղանակը՝ սառը ճզմում

Աղբյուրը` Արագյուղ, Կոտայքի մարզ

Կիրառվում է Մաքրող քսուքում, նորմալ մաշկի համար Խոնավացնող քսուքում, չոր մաշկի համար Խոնավացնող քսուքում, Ձեռքի քսուքում, Ոտքի քսուքում, Հարթեցնող քսուքում, Գիշերային շիճուկում եւ Աչքի քսուքում:

Արեւածաղկի յուղը, որը մենք գործածում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, թեթեւ է եւ բազմակողմանիորեն օգտակար, էլ չասենք, որ այն վերականգնում է մաշկի առողջությունը` շնորհիվ այն եղանակի, որը մենք կիրառում ենք այս յուղը ստանալիս, այն է՝ սառը ճզմման մեթոդը, հնարավորություն է տալիս ամբողջությամբ պահպանել արևածաղկի սերմերում առկա սնուցիչ նյութերը: Այս յուղը բացառիկ է և օգտակար է բոլոր, անգամ ամենից նուրբ եւ զգայուն մաշկի տեսակներին:

Աղբյուրը

Այս թեթեւ յուղը պատրաստելու համար մենք օգտագործում ենք մեր հողային տնտեսությունում աճող եւ տեղի հողագործներից գնված արեւածաղկի սերմերը: Դրանք ճզմելով` ստանում ենք թանկարժեք յուղ, որը խիստ տարբերվում է այն արեւածաղկի յուղից, որը դուք գործածում եք խոհանոցում: Արդյունահանման մեր նուրբ մեթոդը պահպանում է արեւածաղկի սերմերի բոլոր առողջարար տարրերը, մինչ ընդունված հեքսան արդյունահանման մեթոդը ոչնչացնում է դրանք:

Օգտակար հատկությունները

Մեր արեւածաղկի յուղը հակատարիքային բազմակողմանի բաղադրիչ է եւ նաեւ հանգստացնում է մաշկը: Տարիքի դեմ պայքարող հատկությունների աղբյուրը պաշտանիչ հակաօքսիդիչների` վիտամին E-ի, ֆիտոստերոլների եւ պոլիֆենոլների մեծ քանակությունն է: Այս յուղը հրաշալի բուժամիջոց է կարմրության եւ զգայունության դեմ` դեմքի, մարմնի եւ գլխամաշկի համար, մաշկը հանգստացնող եւ պաշտպանող բաղադրիչի` օմեգա 6-ի շնորհիվ: Ջրազրկված եւ չոր մաշկը արդյունավետորեն կարելի է խոնավացնել այս յուղով, քանի որ այն պաշտպանիչ շերտ է ստեղծում մաշկի վրա եւ կանխում խոնավության կորուստը: Օգտակար է մազերին Արեւածաղկի յուղը խիստ օգտակար է մազերին եւ գլխամաշկին: Այն ի զորու է թափանցել մինչեւ մազարմատներ եւ հիմքից ամրացնել դրանք, պաշտպանել, հանգստացնել եւ սնուցել գլխամաշկը:

Արեւածաղկի յուղը գնահատելու ևս մի քանի պատճառ

Մեզ դժվար չէ ձեռք բերել արեւածաղկի նուրբ սերմերը, քանի որ դրանք հարմարված են Հայաստանի կլիմային եւ մշակվում են ամենուր: Երեւի պատճառն այն է, որ արեւածաղկի սերմերը շատ սիրված են այստեղ եւ արեւածաղկի սերմը` բոված աղով, առանց աղի կամ ծովի աղով, կարելի է գնել Երեւանի գրեթե յուրաքանչյուր փողոցից: Ի տարբերություն այն յուղի, որը մենք ստանում ենք սառը ճզմման մեթոդով, խոհանոցում կիրառվող արեւածաղկի յուղը ստացվում է քիմիական մեթոդի օգնությամբ, որն ավելի կայուն է դարձնում յուղը բարձր ջերմաստիճանների նկատմամբ: Ցավոք, այդ մեթոդը նաեւ հեռացնում է բոլոր այն հրաշալի ֆիտոսնուցիչները, որոնցով հարուստ են արեւածաղկի սերմերը եւ այնպես է փոխում քիմիական կազմությունը, որ կարող է cialis generique խցանել ծակոտիները:

Առույգացնող եւ կազդուրիչ
15 500 Դրամ
Սնուցող եւ խոնավացնող
29 900 Դրամ
Հանգստացնող եւ փափկացնող
12 200 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: