Դեղատնային երիցուկի քամուկ
Աղբյուրը՝ Ֆրանսիա
Կիրառվում է Նորմալ եւ Չոր մազերի շամպունում, Մազերի բալզամում, Կիտրոնախոտ եւ Ամառային պարտեզ օճառներում
Երիցուկի քամուկը, որը հարուստ է հակաբորբոքիչ մատրիցին, բիսաբոլոլ եւ կամազուլեն բաղադրիչներով, բալասան է կարմրություն ունեցող, գրգռված եւ թեփուկոտ մաշկին, օգտակար է նաեւ գլխամաշկին:
Աղբյուրը
Մեր օրգանական երիցուկի քամուկը պատրաստվում է Ֆրանսիայում: Այս զորեղ քամուկը ստացվում է CO2 էքստրակցիայի միջոցով, որը ջերմաստիճանի բարձրացում չկիրառող պրոցես է եւ պահպանում է երիցուկի քամուկի բոլոր բացառիկ հատկությունները:
Օգտակար է մաշկին եւ մազերին
Երիցուկի քամուկը մաշկը հանգստացնող ակտիվ բաղադրիչ է, եւ իր մեջ պարունակվող տերպենների շնորհիվ արագորեն թուլացնում է մաշկի կարմրությունն ու գրգռումը: Իսկ երիցուկի մատրիցին եւ բիսաբոլոլ հակաբորբոքիչ բաղադրիչներն ակնթարթորեն հանգստացնում են զգայուն եւ թեփոտ գլխամաշկը:
Տես նաեւ Հռոմեական երիցուկի եթերայուղ