Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ժոժոբայի յուղ
Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:

Ժոժոբայի յուղ (Simmondsia chinensis Seed Oil)

Աղբյուրը՝ ԱՄՆ

Կիրառվում է Նորմալ մաշկի համար խոնավացնող քսուքումԳունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքում, Հասուն մաշկի համար քսուքում, Աչքի քսուքում, Մազերի բալզամում, զգայուն մաշկի համար Աչքի քսուքում, Լեռնային ուրց օճառում:

Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:

Աղբյուրը

Յուղը ստացվում է ժոժոբայի (Simmondsia chinensis) հատիկներից սառը մամլման միջոցով: Այն յուղ անվանելը մի քիչ սխալ է, քանի որ փաստացի այն մեղրամոմի նման է: Ժոժոբան Ամերիկայի հարավարեւմտյան նահանգների եւ հյուսիսային Մեխիկոյի տեղաբույսերից է:

Օգտակար հատկությունները

Մաշկի բոլոր տեսակներն էլ կարող են շահել այս թեթեւ յուղի օգտակարությունից, բայց չոր մաշկ ունեցողները այն իսկապես կգնահատեն: Ներգործելով որպես մածող միջոց՝ ժոժոբայի յուղը փափկության զգացողություն է հաղորդում մաշկին եւ այն դարձնում է ավելի առաձգական: Երկարաշղթա ճարպաթթուների եզակի բաղադրության շնորհիվ այն կանխում է անդրվերնամաշկային ջրի կորուստը (transepidermal water loss). սա մի գործընթաց է, որի ընթացքում օրգանիզմը ջրազրկվում է: Տարբեր գիտական հետազոտություններ են կատարվել ժոժոբայի յուղի վերաբերյալ եւ չնայած դրանք վերջնական չեն, բայց առանց բացառության վկայում են, որ այն ի զորու է վերացնել կարմրության ու զգայունության նշանները եւ երկար ժամկետով բարելավել մաշկի տեսքը:

Ժոժոբայի յուղը գնահատելու եւս մի քանի պատճառ

Ժոժոբայի յուղի հայտնագործումը որպես մաշկը փափկացնող բուժամիջոց ունեցավ նաեւ կարեւոր բնապահպանական նշանակություն: Ընդհուպ մինչեւ 70-ականները հեղուկ մոմը ստացվում էր կաշալոտների (կետազգի) գլխից եւ կիրառվում էր թե՛ կոսմետիկայում, թե՛ մեքենաշինական արդյունաբերության մեջ: Բայց կաշալոտները վտանգված էին. փոխանյութ էր պետք: Հենց այստեղ էլ փրկության հասավ ժոժոբայի յուղը: Զարմանալիորեն նման բաղադրություն ունեցող ժոժոբայի յուղը buy viagra from canada հրաշալի փոխարինող էր, եւ այս լուծումն, անշուշտ, ավելի կենսակայուն ու բնապահպանական էր: Այսինքն՝ 70-ականներից ժոժոբայի բույսի մշակությունն ավելի տարածվեց: Եվ քանի որ ժոժոբայի թփերը կարողանում են գոյատեւել դժվար պայմաններում, այն ողջ աշխարհում կիրառվում է անապատացման դեմ պայքարում:

Սնուցող եւ խոնավացնող
29,900 Դրամ
Յուղարտադրությունը կարգավորող և պաշտպանիչ
18,800 Դրամ
Երիտասարդացնող եւ մեղմող
33,300 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: