Իլանգ-իլանգի յուղ
Ծագման երկիրը՝ Մադագասկար
Ներմուծման երկիրը՝ ԱՄՆ
Կիրառվում է Լոգանքի յուղում, Մարմնի քսուքում, Վաղենակ օճառում, Լոգանքի յուղում
Իլանգ-իլանգը դեղին եւ բուրավետ ծաղիկներով բարձրահասակ ծառ է: Աճում է Մադագասկարում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում եւ այլուր: Թափանցիկ յուղը,որ ստացվում է ծառի ծաղիկներից, իր բուժիչ հատկությունների շնորհիվ հնուց ի վեր կիրառվում է տեղի ժողովուրդների ավանդական բժշկության մեջ:
Օգտակար հատկությունները
Իլանգ-իլանգի յուղը մաքրում է մաշկը, սնուցում եւ նպաստում մաշկի խորը շերտերում բջիջների վերարտադրմանը: Ունի ախտահանիչ եւ տոնավորող ազդեցություն, իսկ հակաբորբոքիչ հատկությունների շնորհիվ խորհուրդ է տրվում նաեւ զգայուն մաշկ եւ մաշկային խնդիրներ ունեցողներին: Իլանգ-իլանգի յուղը հայտնի է մաշկը երիտասարդացնող ազդեցությամբ:
Հետաքրքիր է իմանալ
Իլանգ-իլանգի յուղը լայն կիրառում ունի արոմաթերապիայում՝ շնորհիվ հանգստացնող եւ սթրեսը նվազեցնող հատկությունների: Հաճախ հավելվում է օծանելիքի եւ կոսմետիկայի բանաձեւերում: Յուղի նուրբ բուրմունքը երկար ժամանակ պահպանվում է մաշկին: Անվանում են նաեւ էրոտիկ յուղ: