Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Խաղողի կորիզի յուղ
Խաղողի կորիզի յուղը՝ լինելով ամենից թեթեւ յուղերից մեկը, հրաշալիորեն խոնավացնում է յուղոտ եւ զուգակցված տեսակի մաշկը, թուլացնում է յուղային փայլն ու բորբոքումները:

Խաղողի կորիզի յուղ (Vitis vinifera Seed Oil)

Աղբյուրը` Հայաստան, Վայոց ձորի մարզ

Կիրառվում է Նորմալ եւ Յուղոտ մաշկի համար խոնավացնող քսուքներում, Ոտքի քսուքում, բոլոր օճառներում:

Խաղողի կորիզի յուղը՝ լինելով ամենից թեթեւ յուղերից մեկը, հրաշալիորեն խոնավացնում է յուղոտ եւ զուգակցված տեսակի մաշկը, թուլացնում է յուղային փայլն ու բորբոքումները:

Աղբյուրը

Խաղողի կորիզները չեն կիրառվում գինեգործության մեջ, բայց դրանից ստացվում է հրաշալի յուղ: Մենք ձեռք ենք բերում այն տեղական արտադրողներից: Խաղողի կորիզի յուղը ստացվում է սառը մամլման մեթոդով, որը չի առնչվում ջերմային մշակմանը, եւ կորիզայուղում պահպանվում են փխրուն ֆիտոսնուցիչները:

Օգտակար հատկությունները

Խաղողի կորիզի թեթեւ ճարպաթթվային կազմությունը բալասան է յուղոտ մաշկի համար: Կորյակային խնդիրների դեպքում այս կորիզայուղն արագորեն վերացնում է բծերն ու բշտիկներն օմեգա-6-ի շնորհիվ: Այն հեռացնում է յուղոտ մաշկի փայլն ու միաժամանակ խոնավացնում այն, քանի որ արագորեն ներծծվում է մաշկի մեջ: Խաղողի կորիզայուղը կիրառվում է հակակորյակային եւ հակատարիքային խնամքի միջոցներում, քանի որ պոլիֆենոլները եւ վիտամինները պահպանում են մաշկը հարթ եւ կնճիռներից ազատ:

Խաղողի կորիզայուղը գնահատելու եւս մի քանի պատճառ

Հայաստանում խաղողի տեսակների բազմազանությունը վկայում է երկրի գինեգործական ու կոնյակագործական դարավոր ու հարուստ ավանդույթի մասին: 2010-ին հնագետները Արենիի քարանձավներում հայտնաբերել են խաղողի կորիզների մնացորդներ, գինու անոթներ եւ գինու պատրաստման համար նախատեսված սարքեր, որոնք թվագրվում են մ.թ.ա 4000 թ. եւ դրանով իսկ դարձնում այն մինչ օրս հայտնաբերված ամենահին գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում ծաղկում են թե՛ մեծածավալ գինեգործությունը, թե ընտանեկան «տնական գինու» արտադրությունը: Գինեգործության կենտրոն ավանդաբար համարվում է Վայոց ձորի մարզը, թեեւ խաղողի մշակմամբ զբաղվում են նաեւ Արարատի եւ Տավուշի մարզերում, իսկ Արմավիրում այն նոր է սկսվում:

Տոնավորող եւ յուղարտադրությունը կարգավորող
29,900 Դրամ
Սնուցող եւ խոնավացնող
29,900 Դրամ
Ամրացնող և փափկացնող
7,700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: