Վարդաբույր խորդենու եթերայուղ (Pelargonium graveolens)
Աղբյուրը՝ Արմավիրի մարզ
Կիրառվում է Մաքրող քսուքում, Յուղազերծ խոնավացնող քսուքում, Չոր մաշկի համար խոնավացնող քսուքում, Հարթեցնող քսուքում, Աչքի քսուքում, Ձեռքի քսուքում, Մազերի շամպունում եւ Մազերի շիճուկում:
Վարդաբույր խորդենու եթերայուղն իսկապես բազմակիրառելի է: Այն հակատարիքային ցանկալի բալասան է, կամ անհրապույր կորյակների բուժամիջոց, մի խոսքով՝ հրաշալի եթերայուղ, որի նուրբ ծաղկային բույրն անգամ օգտակար է:
Աղբյուրը
Նրբաբույր խորդենու ծաղիկները մենք ստանում ենք Արմավիրի մարզի փոքր տնտեսվարողներից: Ձեռքով առանձնացնում ենք ծաղկաթերթիկները եւ լցնում մեր ջրային թորման հսկա սարքի մեջ: Գոլորշին առանձնացնում է եթերայուղը ծաղկաթերթերից: Մենք հավաքում ենք յուղը՝ օգտագործելու մեր բազմաթիվ բանաձեւերում:
Օգտակար հատկությունները
Վարդաբույր խորդենու յուղը կարեւոր դեր ունի խնամքի միջոցների մեր պատրաստուկներում, քանի որ այն բուժիչ ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա՝ կորյակներից մինչեւ մաշկի կարմրություն, կնճիռներ ու խորշոմներ: Կարճաժամկետ կիրառման պարագայում խորդենու յուղն ի զորու է մեղմացնել կարմրության և այտուցի նշանները՝ առնչվող կորյակային խնդրին, իսկ երկարաժամկետ կիրառման պարագայում խորդենու հակամանրէային հատկությունները ելք չեն թողնի անհրապույր բշտիկներին: Խորդենու յուղին ներհատուկ է բարձր հակաօքսիդիչ հատկությունը, այսինքն՝ այն կարող է մաշկին երիտասարդ տեսք հաղորդել երկար ժամանակ: Վերջում ասենք, որ վարդաբույր խորդենին կարող է նվազ տեսանելի դարձնել մազանոթները եւ կարմրությունը, որոնք հաճախ իսկական աղետ են զգայուն մաշկի համար: Այս զորեղ յուղի օգտակարությունները բազմաթիվ են ու բազմազան: