Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ծիրանի կորիզի յուղ
Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

Ծիրանի կորիզի յուղ (Prunus armeniaca Kernel Oil)

Ստացման եղանակը՝ սառը մամլում

Աղբյուրը՝ Աշտարակի շրջան

Կիրառվում է չոր մաշկի Խոնավացնող քսուքում, Գիշերային շիճուկում, Ձգող եւ ամրացնող քսուքում, Աչքի քսուքում, Մարմնի քսուքում, Մազապարկիկներն ամրացնող շիճուկում, Ֆրանսիական թարխուն եւ Լեռնային ուրց օճառներում, Ձեռքի պինդ քսուքներում, զգայուն մաշկի Աչքի քսուքում եւ զգայուն մաշկի Խոնավացնող քսուքում:

Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

Աղբյուրը

Մենք ձեռք ենք բերում ծիրանի կորիզները ծիրանի չրերի տեղական արտադրողից: Դրանք ենթադրաբար պետք է դեն նետվեին, բայց ծիրանի կորիզի յուղի արտադրությամբ մենք երկրորդ կյանք ենք տալիս դրանց: Ձեռքով ջարդում ենք կտերը եւ դուրս բերում սնուցիչ կորիզները: Այնուհետ դրանք տեղադրում ենք մամլիչում եւ սառը մամլման եղանակով ստանում ծիրանի կորիզների թեթեւ յուղը: Այս եղանակը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել կորիզների ֆիտոսնուցիչների որակը:

Օգտակար հատկությունները

Ծիրանի կորիզի յուղը բացառիկորեն օգտակար է զգայուն, չոր եւ հասուն մաշկի տեսակներին: Օմեգա-9 ճարպաթթվի բարձր պարունակությունն այս յուղը դարձնում է սնուցիչներով հարուստ խոնավացնող՝ շատ օգտակար չոր մաշկին, բայց ահա խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին: Ծիրանի կորիզի յուղում առկա է նաեւ օմեգա-6-ը, որը հանգստացնում է կարմրության հակված ու զգայուն մաշկը: E վիտամինն ու ֆիտոստերինների միացությունը մաշկը երիտասարդացնող հատկություններ ունեն եւ ապահովում են հակաօքսիդիչ պաշտպանություն վաղաժամ ծերացումից:

Ծիրանը գնահատելու եւս մի քանի պատճառ

Ծիրանի լատիներեն անվանումը Prunus Armeniaca է՝ հայկական սալոր: Հայաստանում առաջինը ծաղկում են ծիրանենիներն ու ծաղիկների անուշ բույրը տարածում ամենուր: Այս համեղ միրգը հասունանում է ամռան սկզբին. դրանից պատրաստում են ամեն ինչ՝ հյութեր, մուրաբաներ ու ջեմեր, թխվածքներ, չրեր, օղի: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք նույնպես օգտագործում ենք ծիրանը, պատրաստում ենք նաեւ շոկոլադե-ծիրանե տրյուֆելներ: Իսկ ծիրանի կտերի մանրակտորներով մուլչապատում ենք մեր ծառերը, որպեսզի խոնավությունն ավելի երկար մնա հողում:

Սնուցող եւ երիտասարդացնող
37 700 Դրամ
Հանգստացնող եւ խոնավացնող
29 900 Դրամ
Խոնավացնող եւ փափկացնող
13 300 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: