Ինչպես հողի կազմության մեջ կավն օգնում է բույսերի առողջ զարգացմանը, այդպես էլ այն հրաշքներ է գործում մեր մաշկի վրա՝ մաքրելով ու վերականգնելով մաշկի առողջ շերտը: Կավով խնամքից հետո ողջ մարմնի մաշկը թարմանում է եւ երիտասարդանում. կավը շատ օգտակար է հատկապես թոշնած եւ խունացած մաշկին:
Աղբյուրը՝ Հայաստան
Կիրառվում է Վարդափոշի-սկրաբում
Օգտակար հատկությունները
Կավը գեղեցկության աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող բնական բաղադրիչներից է: Այն օգնում է մաշկից մաքրելու հավելյալ յուղը, մահացած բջիջները, հնարավոր թունավոր նյութերը, շպարն ու փոշին:
Կոսմետիկայում օգտագործվում են կավի մի շարք տեսակներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ․ դրանք ընտրվում են կոնկրետ ապրանքատեսակի համար ըստ մաշկի տեսակի և խնդրի։Կարմիր կավը հարմար է հատկապես զգայուն մաշկին, քանի որ ալերգիաներ չի առաջացնում: Օգնում է ձերբազատվել մաշկի թեփոտությունից, քորից, հագեցնում է մաշկը թթվածնով եւ նպաստում արյան շրջանառության բարելավմանը, բարձրացնում է մաշկի տոնուսը, առաձգականություն հաղորդում մաշկին:
Կարմիր կավը կավի հազվագյուտ տեսակ է, որը հիմնականում օգտագործվում է խնամքի միջոցների արտադրության մեջ: Կավի գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի եւ պղնձի, մանգանի (արջնաքար) եւ հեմատիտի (արյունաքար, կարմրաքար) պարունակությամբ:
Կարմիր կավը գնահատելու եւս մի քանի պատճառ
Կավաբուժությունը հայտնի է անհիշելի ժամանակներից. այն Եգիպտոսի վերջին թագուհի Կլեոպատրայի գեղեցկության ու խնամքի միջոցներից մեկն էր:
Կավից պատրաստվող դիմակները խթանում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային լարվածությունը, թեթևացնում ռևմատիկ ցավերն ու հոդացավերը: Մասնավորապես կարմիր կավն օգտագործվում է որպես օրգանիզմում երկաթի պակասը լրացնող միջոց, սրտանոթային հիվանդությունների, ոտքերի վարիկոզային, էնդոկրին հիվանդությունների, զարկերակային թերլարման դեպքում: