Հալվեի հյութ
Աղբյուրը՝ Հայաստան
Կիրառվում է Յուղոտ, Նորմալ մաշկի համար Խոնավացնող քսուքներում, հակակորյակային Գելում, Ձգող եւ ամրացնող քսուքում, Ոտքի քսուքում, Մազերի շամպունում, Մազերի բալզամում, մանրէասպան Ձեռքի պինդ քսուքում
Այս հյութալի եւ սնուցիչ հեղուկը մեր որոշ բանաձեւերում փոխարինում է ջրին: Դրանում պարունակվող վիտամիններն ու միներալները բարելավում ու օգնում են գրեթե բոլոր խնդիրներին՝ կարմրությունից մինչեւ կորյակներ, մաշկի ջրազրկումից մինչեւ չորություն:
Օգտակար հատկությունները
Հալվեն խոնավացնում եւ վերականգնում է չոր մաշկը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ջուր՝ համադրված խոնավացնող բազմաշաքարներով: Բազմաշաքարները հալվեում հատուկ երկարաշղթա շաքարներ են, որոնք օգնում են մաշկին ներքաշելու հնարավորինս շատ խոնավություն: Ի հավելումն դրա, հալվեն պայքարում է տարիքի դեմ, քանի որ պարունակում է մի շարք սնուցիչներ՝ գլյուկոզամիններ, ստերոլներ եւ վիտամիններ: Եվ վերջապես, հալվեն հանգստացնում է մաշկի գրգռվածությունը՝ խոնավացնելով այն խոլին սալիցիլատ բաղադրիչի օգնությամբ