Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հիալուրոնային թթու
Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:

Հիալուրոնային թթու

Աղբյուրը՝ ԱՄՆ

Կիրառվում է չոր մաշկի, զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքներում, յուղազերծ Խոնավացնող քսուքում եւ Աչքի քսուքում

Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:

Աղբյուրը

Հիալուրոնային թթուն մեր մարմնում բնականորեն առաջացող մոլեկուլ է: Այն մաշկի ծերացման հետ ավելի ու ավելի քիչ է արտադրվում՝ նպաստելով կնճիռների տարածմանն ու մաշկի երիտասարդ փայլի կորստին: ՆԱԻՐԻԱՆ-ում կիրառվող հիալուրոնային թթուն ներմուծվում է ԱՄՆ-ից: Այն ստացվում է թթխմորի, գլյուկոզայի եւ աղերի բիոխմորման միջոցով, ուստի 100%-ով բնական է:

Օգտակար է մաշկին

Հիմնովին խոնավացնելով մաշկը՝ հիալուրոնային թթուն կարող է պայքարել թե՛ զգայունության, թե՛ մաշկի վաղահաս ծերացման նշանների դեմ: Այն բարելավում է մաշկի խոնավության մակարդակը, քանի որ կարող է իր սեփական քաշից մինչեւ 1000 անգամ ավելի շատ ջուր պահել իր մեջ: Եթե հիալուրոնային թթուն ընդգրկված է խոնավության cialis 10mg կորուստը կանխող բանաձեւում, ապա դրա ազդեցությունը պարզապես անգերազանց է: Վերջինիս խոնավացնող հատկությունների շնորհիվ մաշկն ակնթարթորեն ձեռք է բերում պայծառ, հարթ ու երիտասարդ տեսք: Ժամանակի ընթացքում հիալուրոնային թթուն կարող է զսպել կարմրությունն ու գրգռումը, քանի որ այդպիսի խնդիրներ ունեցող մաշկը սովորաբար գրգռված է լինում ջրազրկման պատճառով: Յուղոտ եւ կորյակների հակված մաշկի տեսակների մոտ ջրազրկումն ավելի տարածված է, եւ այն բուժելը շատ ավելի դժվար է, քանի որ կորյակների դեմ պայքարող բազմաթիվ միջոցներ նաեւ ջրազրկում են մաշկը: Մինչդեռ հիալուրոնային թթուն ի զորու է հակազդել կորյակներին առանց գրգռում առաջացնելու, եւ նույնիսկ առանց հավելյալ յուղայնություն հաղորդելու մաշկին:

Հանգստացնող եւ խոնավացնող
29,900 Դրամ
Հանգստացնող եւ վերականգնող
24,400 Դրամ
Հանգստացնող եւ թարմացնող
19,900 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: