Ձիթապտղային սքվալան
Աղբյուրը՝ ԱՄՆ
Կիրառվում է Մարմնի քսուքում
Մաշկայուղի բաղադրիչներից մեկի՝ սքվալենի ավելի կայուն ձեւը սքվալանն է: Մաշկի հետ նույնական կազմ ունենալու շնորհիվ սքվալանը ներծծվում է արագ եւ առանց ջանքի՝ միաժամանակ մաշկում տարածելով մեր բոլոր մյուս բաղադրիչների օգտակար հատկությունները: Այս բաղադրիչը նախկինում ստանում էին շնաձկան յուղից, բայց այսօր արդեն՝ բուսական հիմքից: Մեր կիրառած սքվալանը ձիթապտղային հիմք ունի:
Փափկացնող բաղադրիչները լցնում են վերնամաշկի բջիջների միջեւ տարածությունը եւ այդպիսով նաեւ ամրացնում են մաշկը: Թեեւ բոլոր յուղերը գործում են որպես փափկացնող բաղադրիչներ, յուղային հիմք չունեցող փափկացնող բաղադրիչները նույնպես անհրաժեշտ են մեր բանաձեւերում, որպեսզի մեր դրանք ունենան մետաքսե փափկություն եւ երբեք չլինեն յուղոտ: