Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նատրիումի ստեարոիլ լակտիլատ
Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում:

Յուղային ու ջրային բաղադրիչների համատարր միացությունը կոչվում է էմուլսիա, ըստ այդմ՝ այն բաղադրիչները, որոնք օգնում են դրանք միացությանը, կոչվում են էմուլսարար բաղադրիչներ։ Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում: Նատրիումի ստեարոիլ լակտիլատը հանգամանորեն ուսումնասիրել են տարբեր պատկան մարմիններ, այդ թվում եւ ԱՄՆ Սննդի ու դեղամիջոցների վարչությունը, որն էլ հաստատել է այս բաղադրիչի կիրառությունը որպես սննդային հավելում. ամենայն հավանականությամբ արդեն ճաշակել եք նատրիումի ստեարոիլ լակտիլատ:) Համադրվելով ցետեարիլ սպիրտի եւ գլիցերիլ ստեարատի հետ՝ այն միատարր է դարձնում մեր բանաձեւերը եւ կանխում ջրի եւ յուղերի առանձնացումը:

Կիրառվում է  ՆորմալՉոր եւ Յուղոտ մաշկի համար խոնավացնող քսուքներում, զգայուն մաշկի համար ՁեռքիԱչքի եւ Խոնավացնող քսուքներում, Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքում, Ձեռքի քսուքում, հակատարիքային Աչքի քսուքում, Ձգող եւ ամրացնող քսուքում, Մարմնի քսուքում

Հանգստացնող եւ փափկացնող
8 400 Դրամ
Հանգստացնող եւ պաշտպանող
26 600 Դրամ
Տոնավորող եւ յուղարտադրությունը կարգավորող
29 900 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: