Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նարդոսի եթերայուղ
Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:

 

Նարդոսի եթերայուղ (Lavandula angustifolia & Lavandula latifolia (Spike Lavender))

Աղբյուրը` Իսպանիա և Ֆրանսիա

Կիրառվում է Յուղազերծ խոնավացնող քսուքում, Հակակորյակային գելում, զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքում, զգայուն մաշկի համար Ձեռքի քսուքում, զգայուն մաշկի համար Աչքի քսուքում

Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը: 

Աղբյուրը

ՆԱԻՐԻԱՆ-ում մենք կիրառում ենք նարդոսի եթերայուղի երկու տեսակ` լայնատերեւ նարդոս եւ անգլիական նարդոս, որոնք ներմուծում ենք Իսպանիայից եւ Ֆրանսիայից: Այս եթերայուղերը թորվում են նարդոսի բույսի անուշաբույր ծաղիկներից` գոլորշիով թորման մեթոդով:

Օգտակար հատկությունները

Նարդոսը հրաշալի է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա, չնայած զգայուն կամ կորյակների հակված մաշկին այն առավել օգտակար է: Տերպենները` կամֆորան եւ ցինեոլը, որոնք լայնատերեւ նարդոսի կազմության մեջ են, թուլացնում են բորբոքումները, ուստի դրանք մեր Հակակորյակային հավաքածուի հիմնական բաղադրիչներն են: Իսկ անգլիական նարդոսն իսկապես հանգստացնում է մաշկը ու հատկապես օգտակար է զգայուն եւ շուտ գրգռվող մաշկին: Անգլիական նարդոսը պարունակում է թե՛ լինալոլ, թե՛ լինալիլ ացետատ, որոնք մաշկի կարմրությունն ու անգամ մաշկի կարմիր երանգը նվազեցնող ֆիտոնյութեր են:

Նարդոսը գնահատելու այլ պատճառներ

Նարդոսի յուղը կարեւոր տեղ ունի արոմաթերապիայի պատմության մեջ: Ասում են, որ արոմաթերապիայի հիմնադիր հայր Ռենե-Մորիս Գատեֆոսը սկսեց հետաքրքրվել եթերայուղերի բուժիչ հատկություններով Բունզենի այրիչի հետ կապված ցավալի պատահարից հետո: Պատմությունը հետեւյալն է. ձեռքի խոր այրվածք ստանալով` Գատեֆոսն ընկղմեց իր ձեռքն առաջին իսկ պատահած հեղուկի մեջ, որը, պարզվեց, նարդոսի յուղ էր: Այնուհետ նա նկատեց, որ այրվածքը շատ ավելի արագ է բուժվում, քան կարելի էր սպասել, եւ վերագրեց պատճառը նարդոսի յուղին: Չնայած սա հետաքրքիր պատմություն է, իրականությունը մի փոքր այլ է: Քանի որ Գատեֆոսն արդեն իսկ հետազոտում էր եթերայուղերի բուժիչ հատկությունները, նարդոսի յուղով ինքն իրեն բուժելու որոշումը նա կայացրել էր իր հետազոտության արդյունքների հիման վրա: Այս «համուհոտով» պատմությունը գեղեցիկ կերպով կապվում է նարդոսի հրաշագործ հատկությունների հետ, որոնք բուժիչ են այրվածքներից մինչեւ բորբոքումներ:

Հանգստացնող եւ յուղարտադրությունը կարգավորող
29,900 Դրամ
Հանգստացնող եւ վերականգնող
24,400 Դրամ
Բուժող եւ մածող
15,500 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: