Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նռան կորիզի յուղ
Նռան կորիզի ճոխ սաթե յուղը անզուգական բաղադրիչ է՝ պռնկեպռունկ լեցուն երիտասարդությունը պահպանող բնական միացություններով: Կորիզայուղի հակաօքսիդիչ եւ խոնավացնող հատկանիշները օգտակար են մաշկի բոլոր տեսակներին, եւ այն հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փնտրում են արդյունավետ հակատարիքային լուծումներ:

Նռան կորիզի յուղ (Punica granatum Seed oil)

Աղբյուրը՝ Սյունիքի մարզ

Կիրառվում է Ձգող եւ ամրացնող քսուքում, Մարմնի քսուքում, Գլինտվեյն, Կիտրոնային ռեհանի, Լեռնային ուրցի օճառներում եւ Մազերի շիճուկում:

Նռան կորիզի ճոխ սաթե յուղը անզուգական բաղադրիչ է՝ պռնկեպռունկ լեցուն երիտասարդությունը պահպանող բնական միացություններով: Կորիզայուղի հակաօքսիդիչ եւ խոնավացնող հատկանիշները օգտակար են մաշկի բոլոր տեսակներին, եւ այն հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փնտրում են արդյունավետ հակատարիքային լուծումներ:

Աղբյուրը

Չոր կլիմայի եւ հարուստ հրաբխային հողի շնորհիվ Հայաստանի հարավային շրջաններում աճող նռները խիստ սննդարար են: ՆԱԻՐԻԱՆ-ը ձեռք է բերում նռան կորիզները նռան բնական հյութ արտադրող տեղական ընկերությունից. հակառակ դեպքում կորիզները դեն կնետվեին: Մենք կորիզներն այնուհետեւ մշակում ենք սառը մամլման եղանակով, որը պահպանում է սնուցիչների առավելագույն քանակը, եւ որը նախընտրելի մեթոդ է նռան նուրբ կորիզների հետ աշխատելու համար:

Օգտակար հատկությունները

Նռան կորիզայուղը մաշկը սնուցող բացառիկ բաղադրիչներից է, քանի որ չի խցանում անցքերը եւ պայքարում է տարիքի դեմ: Կնճիռներ հարուցող արեւի եւ տարբեր աղտոտությունների դեմ մաշկի պայքարն ամրապնդվում է նռան կորիզներում առկա պոլիֆենոլների օգնությամբ: Ի հավելումն դրա, օմեգա-5 անփոխարինելի ճարպաթթվի բարձր պարունակության շնորհիվ նռան կորիզայուղը հրաշալիորեն պայքարում է մաշկի կարմրության եւ գունատության դեմ: Այս յուղը փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ, որը մաշկը դարձնում է հպման ժամանակ ձիգ ու առանձգական: Նռան կորիզայուղն իր «ուժեղ» կազմությամբ, հակատարիքային ու մաշկն ամրացնող հատկություններով ֆենոմենալ բաղադրիչ է խոնավացնող քսուքներում եւ կրեմներում:

Օգտակար է մազերին

Նռան կորիզայուղն, անշուշտ, օգտակար է մազերին: Նույն ճարպաթթուն, որը սնուցում է մաշկը, կարող է նաեւ թեթեւակիորեն թափանցել մազակոթերի միջով եւ հատ առ հատ ամրացնել մազերը ներսից: Նռան յուղում առկա օմեգա-5-ը եւ պոլիֆենոլները նաեւ պաշտպանում եւ փափկացնում են գրգռված ու չոր գլխամաշկը: Ոտքից գլուխ, յուրաքանչյուրը կարող է օգտվել այս գեղեցկացնող ու առողջարար բաղադրիչի հատկություններից:

Նուռը գնահատելու եւս մի քանի պատճառ

Նռան բացառիկ սննդարար բաղադրությունը արձագանք է գտել մեր մշակույթում: Հայաստանում նուռը խոհրդանշում է պտղաբերություն եւ բարեբախտություն եւ պատահական չէ, որ խորհրդանշանն ամենուր է՝ քարե հնամենի քանդակների վրա, հին հարսանեկան ավանդույթներում, ժամանակակից զարդեղենի, սպասքի, կտավների ու ամենատարբեր հուշանվերների վրա:

 

Ձգող եւ հարթեցնող
44,400 Դրամ
Խոնավացնող եւ փափկացնող
9,975 Դրամ
Փարթամացնող եւ սնուցող
15,500 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: