Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ուրցադաղձի եթերայուղ
Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:

Ուրցադաղձի եթերայուղ

Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

Կիրառվում է Ոտքի քսուքում եւ Ձեռքի քսուքում

Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:

Աղբյուրը

Ուրցադաղձը Հայաստանում եւ հարեւան երկրներում բնիկ բույս դաղձի (անանուխ) ընտանիքից է: Այն աճում է հենց Արագյուղում, եւ մենք յուրաքանչյուր գարուն ձեռքով հավաքում ենք դրա տերեւները՝ դրանցից ստանալով արժեքավոր եթերայուղ:

Օգտակար հատկությունները

Այս թարմացնող եթերայուղը հայտնի է իր մաքրող եւ մանրէասպան հատկություններով և հրաշալի հավելում է մարմնի խնամքի միջոցներում: Տերպենների իր համալիր կազմության շնորհիվ ուրցադաղձը կարող է կանխել տհաճ հոտերը, ուստի այն անհրաժեշտ բաղադրիչ է բոլոր բնական դեզոդորանտներում:

Ուրցադաղձը գնահատելու եւս մի քանի պատճառ

Այս անուշիկ բույսը խոսակցական լեզվում հայտնի է որպես կապույտ դաղձ. այն, ի դեպ, մեծ ժողովրդականություն ունի հարեւան Իրանում: Ուրցադաղձի չոր տերեւներից պատրաստվող թեյը նպաստում է մարսողությանն ու կանխում է բորբոքումները: Հայաստանում այն ստամոքսաղիքային ավանդական բուժամիջոցներից է: Այսօր գիտնականները փորձում են ստուգել, թե արդյոք ուրցադաղձի եթերայուղը կարող է կիրառվել սննդում որպես բնական պահպանող բաղադրիչ:

Հանգստացնող եւ փափկացնող
9,150 Դրամ
Փափկացնող եւ պաշտպանող
7,425 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: