Չիչխանի կորիզի յուղ (Hippophae rhamnoides Seed Oil)
Աղբյուրը՝ Գեղարքունիքի մարզ
Կիրառվում է Գիշերային շիճուկում, Մազերի շիճուկում, Չիչխան, Կիտրոնախոտ եւ Թարմություն օճառներում, Եղունգների եւ նրբամաշկի բալզամում
Անուշաբույր չիչխանը կովկասյան տարածաշրջանում հայտնի է որպես ձմեռային բուժիչ հատապտուղ: Մաշկը բարելավող, հակատարիքային հարուստ բաղադրությամբ չիչխանի յուղն արագորեն երիտասարդության փայլ է հաղորդում հասուն եւ չոր մաշկին:
Աղբյուրը
Չնայած իր անգլերեն «sea buckthorn» անվանը՝ չիչխանը ծովային բույս չէ: Չիչխանի դիմացկուն թփերն աճում են Եվրոպայում, կենտրոնական Ասիայում եւ հյուսիսային Ամերիկայում: Նախընտրում են արեւառատ միջավայրեր եւ հաճախ են հանդիպում լճերի եւ ծովերի եզերքին: Զարմանալի չէ, որ Հայաստանում չիչխանը տարածված է առավելապես Սեւանա լճի շրջակայքում: Չիչխանը սուրուլիկ, նարնջագույն, նուրբ ու առողջարար կորիզներով հատապտուղ է, որի կորիզների յուղը մենք ստանում ենք CO2 արտահանման միջոցով:
Օգտակար հատկությունները
Չիչխանի կորիզի յուղը զորեղ հակատարիքային բուժամիջոց է: Յուղի նարնջագույն երանգը պայմանավորված է մաշկը պաշտպանող հակաօքսիդիչի՝ բետա-կարոտինի հետ: Հենց բետա-կարոտինի առատության շնորհիվ յուղը երկար ժամանակով մաշկը պահում է հարթ եւ կնճիռներից զերծ: Իսկ չոր եւ նուրբ մաշկը պարզապես վերածնվում է չիչխանի յուղի հպումից, քանի որ այն լի է E վիտամինով: Զգայուն եւ կարմրության հակված մաշկ ունեցողները չիչխանի յուղ պարունակող միջոցներ օգտագործելիս անմիջապես կզգան, թե ինչքան հարթ տեսք ունի իրենց մաշկը. դա արդեն յուղում պարունակվող բետա-սիտոստերինի եւ օմեգա 6-ի շնորհիվ է:
Օգտակար է մազերին
Չիչխանի կորիզայուղն պաշտպանում է գլխամաշկը եւ վերականգնում մազերի ուժը: Յուղում առկա ճարպայուղերն ու հակաօքսիդիչները կարող են հանգստացնել, խոնավացնել ու պաշտպանել չոր գլխամաշկը: Երբ յուղը կիրառվում է անմիջապես մազերին, այն պարուրում է մազի միջուկը եւ փափկացնում մազի արտաքին շերտը կազմող, թեփուկների նման բարակ բջիջները՝ հարթելով դրանք եւ պաշտպանելով փոշուց ու արեւի ճառագայթներից:
Չիչխանի յուղը գնահատելու եւս մի քանի պատճառ
Չիչխանի յուղի երիտասարդացնող հատկությունները զգալի են նաեւ սովորական կիրառման ժամանակ: Չիչխանը վաղուց ի վեր համարվում է ձմեռային բուժամիջոց եւ հավանաբար դա է պատճառը, որ Հայաստանում չիչխանի հյութն ու օշարակն այդքան սիրված են: Բույսի լատինական անվանումը՝ «Hippophae», հին հունարենով բառացիորեն նշանակում է «շողշողուն ձի», քանի որ չիչխանի հատապտուղներով սնվող ձիերը փայլուն բաշ ունեին: