Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Պաչուլիի եթերայուղ
Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը...

Պաչուլիի եթերայուղ

Աղբյուրը՝ Ինդոնեզիա

Կիրառվում է Յուղազերծ խոնավացնող քսուքում, Ամառային պարտեզ օճառում, զգայուն մաշկի համար ՁեռքիԱչքի եւ Խոնավացնող քսուքներում:

Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը, որը կարող է սրվել ինչպես կորյակների, այնպես էլ գրգռված մաշկի պատճառով:

Աղբյուրը

Պաչուլիի եթերայուղը ստացվում է ջրագոլորշային թորման միջոցով, Ինդոնեզիայում տարածված պաչուլի բույսի չորացրած տերեւներից:

Օգտակար հատկությունները

Պաչուլին ի զորու է պայքարել մաշկի կարմրության բոլոր պատճառների դեմ, հավանաբար իր հիմնական բաղադրիչի՝ պաչուլիոլի շնորհիվ, որի օգտակար հատկություններն ի մի են բերված այս գիտական հետազոտության մեջ: Պաչուլին, հատկապես երբ համադրվում է սրված գրգռումների դեմ պայքարող այլ բաղադրիչների հետ, նվազեցնում է մաշկի բծերն ու սպիները: Ժամանակի ընթացքում մաշկը դառնում է հարթ ու ձեռք է բերում պայծառ տեսք:

Պաչուլին գնահատելու եւս մի քանի պատճառ

Պաչուլին կամ պաչուլիի բույրը շատերին հիշեցնում է 70-ականները. հիպիական մշակույթում այն ընդունված էր օգտագործել անուշահոտության կամ օծանելիքի փոխարեն: Այս ճանաչելի բույրը հրաշալի կերպով միանում է այլ եթերայուղերին եւ անգամ երկարացնում է դրանց «բուրավետության» ժամկետը: 18-19-րդ դարերում իրենց ապրանքը ցեցերից ապահովելու համար պաչուլիի եթերայուղն օգտագործում էին մետաքսի վաճառականները: Այսօր նույնպես համարվում է, որ պաչուլիի բույրը վանում է միջատներին:

Հանգստացնող եւ վերականգնող
24,400 Դրամ
Հանգստացնող եւ փափկացնող
8,400 Դրամ
Հանգստացնող եւ յուղարտադրությունը կարգավորող
29,900 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: