Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Սպիտակ ուռենու կեղեվի քամուկ
Այս զորեղ բաղադրիչը, որը ստանում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի փորձարարական պարտեզի ստվերախիտ ուռենուց, անփոխարինելի է ցանկացած հակակորյակային բանաձեւում, քանի որ դրանում առկա սացիլինն օգնում է հանգստացնել բորբոքումները:

Սպիտակ ուռենու կեղեւի քամուկ (Salix alba)

Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

Կիրառվում է Հակակորյակային գելում

Այս զորեղ բաղադրիչը, որը ստանում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի փորձարարական պարտեզի ստվերախիտ ուռենուց, անփոխարինելի է ցանկացած հակակորյակային բանաձեւում, քանի որ դրանում առկա սացիլինն օգնում է հանգստացնել բորբոքումները:

Աղբյուրը

Մենք սպիտակ ուռենուց հեռացնում ենք կեղեւը եւ մաքրում այն: Այնուհետեւ խառնում ենք սպիրտի ու ջրի հետ: Մի քանի օր հետո քամելով զտում ենք այն եւ թողնում, որ սպիրտը գոլորշիանա վակուումի մեջ: Մնում է ջրային հիմքով քամուկը, որը հարուստ է սացիլինով, ինչպես նաեւ այլ օգտակար սնուցիչներով:

Օգտակար հատկությունները

Սպիտակ ուռենու կեղեւը բազմակողմանի բուժամիջոց է, որն օգտակար է յուղոտ մաշկին մի շարք առումներով: Նախ այն արագորեն նվազեցնում է բշտիկները սացիլին կոչվող բաղադրիչի շնորհիվ: Նախ, սացիլինը սալիցիլաթթվի նախակարապետն է եւ ունի հանգստացնող ու մաշկի արտաքին շերտը վերականգնող հատկություններ: Երկրորդ, այն նվազեցնում է ծակոտիները, քանի որ պարունակում է մածող (այսինքն՝ ձգող) տանիններ: Երրորդ, ֆլավոնոիդների շնորհիվ կանխում է միջավայրի այն վնասակար ազդեցությունները, որոնք մաշկը խոցելի են դարձնում բորբոքումների հանդեպ:

Հետաքրքիր փաստեր

Դեռ այն ժամանակից, երբ ՆԱԻՐԻԱՆ-ը նոր-նոր էր վերածվում իրականության, ուռենու կեղեւի հակաբորբոքիչ քամուկը խիստ կարեւոր բաղադրիչ էր մեր համահիմնադիր Անահիտի բանաձեւերում: Մեր Հակակորյակային ու մաքրող գելի առաջին թողարկման շրջանում չկարողացանք գտնել բաղադրիչը Հայաստանում եւ ներմուծեցինք սպիտակ ուռենու կեղեւի քամուկը ԱՄՆ-ից: Մի արեւոտ օր, զբոսնելով Արագյուղի մեր լաբորատորիայի տարածքում, Անահիտը նկատեց, որ աշխատողներից մի քանիսը հանգստանում են սպիտակ ուռենու հսկա ծառի ստվերում: Ուրախության ու շփոթմունքի այդ վայրկյանին նաեւ գիտակցեց, որ այդ թանկագին բաղադրիչը ամբողջ ժամանակ պարզապես եղել էր մեր քթի տակ ու մենք դա չէինք նկատել:) Ուռենու կեղեւն ավելի օգտակար է, քան պատկերացնում ենք: Այն հայտնի է որպես ցավազրկիչ միջոց, ինչը զարմանալի չէ, քանի որ ասպիրինը կամ ացետիլ սալիցիլաթթուն նախկինում ստացվել է դրանից: Աշխարհում ամենուր վկայություններ են, որ տարբեր քաղաքակրթություններում ուռենու թե՛ տերեւները, թե՛ կեղեւը կիրառվել են ցավի ու տենդի բուժման նպատակով:

Բուժող եւ մածող
15,500 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: