Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վաղենակի ծաղկի քամուկ
Այս գեղեցիկ, դեղին ծաղկի քամուկը ներդաշնակում է մաշկի բոլոր տեսակներին, չնայած զգայուն, հասուն եւ կորյակների հակված մաշկի տեսակներին այն առավել օգտակար է` շնորհիվ մաշկը հանգստացնող ֆլավոնոիդների, կարոտինոիդների եւ սապոնինների հարուստ բաղադրության:

Վաղենակի ծաղկի քամուկ (Calendula officinalis)

Աղբյուրը` Արագյուղ, Կոտայքի մարզ

Կիրառվում է Մաքրող քսուքում, Մազերի բալզամում, Ամառային պարտեզ օճառում

Այս գեղեցիկ, դեղին ծաղկի քամուկը ներդաշնակում է մաշկի բոլոր տեսակներին, չնայած զգայուն, հասուն եւ կորյակների հակված մաշկի տեսակներին այն առավել օգտակար է` շնորհիվ մաշկը հանգստացնող ֆլավոնոիդների, կարոտինոիդների եւ սապոնինների հարուստ բաղադրության:

Աղբյուրը

Դեղին վաղենակը մենք մշակում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերում: Գարնան եւ ամռան ողջ ընթացքում ժողովում ենք ծաղկագլխիկներն ու ձեռքով առանձնացնում ծաղկաթերթիկները: Այնուհետ լցնում ենք դրանք սպիրտի ու ջրի խառնուրդի մեջ եւ այդպես թողնում մի քանի օր: Դրանից հետո շոգիացնում ենք սպիրտը վակուումում: Արդյունքում մեր ստացած քամուկում պահպանվում են ծաղկաթերթերում առկա բոլոր ֆիտոբաղադրիչները:

Օգտակար հատկությունները

Վաղենակի ծաղկի քամուկը ձեր մաշկին «երգել» կտա, քանի որ այն լեփ-լեցուն է առողջարար բաղկացուցիչներով: Նրանք, ովքեր կորյակների կամ զգայունության պատճառով մաշկի ավելորդ կարմրություն ունեն, մշտապես զարմանում են, թե ինչպիսի արագությամբ է այս քամուկը հանգստացնում մաշկը: Դա հանգստացնող ֆլավոնոիդների եւ սապպոնինների շնորհիվ է: Վաղենակի ծաղկի քամուկը նաեւ նպաստում է մաշկի խոնավացմանը, քանի որ պարունակում է խոնավություն ներքաշող բազմաշաքարներ: Եւ, ի վերջո, նրանք, ովքեր ցանկանում են կանխել կնճիռների եւ խորշոմների առաջացումը, կշահեն այս ոսկե բույսի հակաօքսիդիչ հատկություններից, քանի որ այն հարուստ է կարոտինոիդներով եւ տոկոֆերոլներով: Ֆիտոսնուցիչների հարուստ բաղադրությունն օգտակար առաջարկ է մաշկի ցանկացած տեսակի:

Վաղենակը գնահատելու ևս մի քանի պատճառ

Բազում այլ ծաղիկների թվում` վաղենակը հայտնի է մարիգոլդ անունով: Այն պատկանում է մարգարտածաղիկների ընտանիքին եւ սերում է հարավ-արեւմտյան Ասիայից, ինչպես նաեւ Եվրոայից եւ Միջերկրական ծովի ավազանից: Եգիպտացիները մի բան հաստատ գիտեին, երբ համարում էին, որ այս բույսն ունի երիտասարդացնող հատկություններ: Հինդուիզմում վաղենակը հաճախ է օգտագործվում աստվածների արձանները զարդարելու համար: Կարոտինի պարունակության պատճառով վաղենակը հաճախ կիրառվում է սնունդը, կտորեղենը եւ բնական կոսմետիկան գունավորելու համար: Եվ բացի այն, որ ՆԱԻՐԻԱՆ-ում մենք մշակում ենք վաղենակը եւ ստանում ծաղկի քամուկը, մենք նաեւ չորացնում ենք դրա ծաղկաթերթիկները, որպեսզի համեղ թեյ պատրաստենք եւ հյուրասիրենք մեր հյուրերին:

 

Առույգացնող եւ կազդուրիչ
15 500 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: