Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վարդի եթերայուղ
Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:

Վարդի եթերայուղ (Rosa damascena)

Ստացման եղանակը՝ ջրագոլորշային թորում

Աղբյուրը` Չարենցավան, Կոտայքի մարզ

Կիրառվում է Աչքի քսուքում, Հարթեցնող քսուքում եւ Մարմնի քսուքում

Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:

Աղբյուրը

ՆԱԻՐԻԱՆ-ում մենք ինքներս ենք ջրագոլորշային եղանակով թորում վարդի եթերայուղը` օգտագործելով Կոտայքի մարզում գտնվող օրգանական վարդի պլանտացիաներից ստացվող դամասկյան վարդը: Մեկ լիտր եթերայուղ ստանալու համար մեզ անհրաժեշտ է թորել ավելի քան հինգ տոննա վարդաթերթիկներ: Թորման օրերին անուշ բույրը տարածվում է ՆԱԻՐԻԱՆ-ով մեկ եւ անգամ հասնում է հարեւաններին:

Օգտակար հատկությունները

Վարդի յուղի բացառիկությունն ամփոփված է իր հանգստացնող բուրմունքի մեջ, բայց այն նաեւ խիստ օգտակար է չոր ու հասուն մաշկին: Վարդի եթերայուղն իր հակաօքսիդիչ զորեղ հատկության շնորհիվ պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից, որոնց ազդեցությամբ են առաջանում կնճիռները, խորշոմները եւ պիգմենտավորումը: Վարդի եթերայուղն ի զորու է օգնել մաշկին` ներքաշելու խոնավացնող բաղադրիչները եւ այդ պատճառով հիանալի հավելանյութ է ցանկացած քսուքի կամ լոսյոնի բաղադրությունում: Մեր լաբորատորիան մեծածավալ հետազոտություն է կատարել վարդի եթերայուղի թերապեւտիկ հատկությունները պարզելու ուղղությամբ եւ շուտով կհրապարակի այն:

Վարդի եթերայուղը գնահատելու ևս մի քանի պատճառ

Վարդի գործածությունը շատ հին պատմություն ունի հայկական մշակույթում եւ սերտորեն առնչվում է Վարդավառի` Աստղիկ աստվածուհուն նվիրված հեթանոսական տոնի հետ. երկրպագողներն Աստղիկին վարդեր էին նվիրում: Վարդերի մասին է երգում սիրելի աշուղ Սայաթ-Նովան` առնչելով դրանք սիրահարությանն ու գեղեցկությանը: Դամասկյան վարդի թերթիկներից են դարեր շարունակ հայ կանայք ստացել անուշահամ մուրաբան։ ՆԱԻՐԻԱՆ-ում, երբ պատրաստվում ենք թորման գործընթացին, հավաքում ենք վարդի բերքը մի սենյակում, որն ակնթարթորեն ստանում է «վարդի սենյակ» անվանումը: Աշխատակիցները սիրում են սուզվել վարդերի ծովը, ինչի արդյունքում ստացվում են հիշարժան լուսանկարներ:)

 

Ձգող եւ հարթեցնող
44 400 Դրամ
Խոնավացնող եւ փափկացնող
13 300 Դրամ
Երիտասարդացնող եւ մեղմող
33 300 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: