Տիտանի երկօքսիդ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Տիտանի երկօքսիդ
Տիտանի երկօքսիդը բնական կոսմետիկայում թույլատրված բաղադրիչ է: Այն արտացոլում է լույսը, այդ թվում` արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, եւ կարեւոր ակտիվ բաղադրիչ է արեւապաշտպան քսուքներում:

Տիտանի երկօքսիդը բնական կոսմետիկայում թույլատրված բաղադրիչ է: Այն արտացոլում է լույսը, այդ թվում` արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, եւ կարեւոր ակտիվ բաղադրիչ է արեւապաշտպան քսուքներում:

Աղբյուրը՝ Չեխիա

Կիրառվում է Արեւապաշտպան SPF 45 քսուքում, Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքներում

Օգտակար հատկությունները

Տիտանը Երկրի ընդերքում ամենատարածված իններորդ տարրն է: Այն փոխազդում է թթվածնի հետ եւ հանքաքարերի, ավազի եւ հողի մեջ առաջացնում տիտանի օքսիդներ:

Տիտանի երկօքսիդը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է: Այն չի ներծծվում մաշկի մեջ եւ միջազգայնորեն ճանաչված է որպես անվտանգ եւ արդյունավետ բաղադրիչ արեւապաշտպան քսուքներում: Տիտանի երկօքսիդն արդյունավետորեն պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ արեւահարումից:

Տիտանի երկօքսիդը գնահատելու եւս մի քանի պատճառ

Խնամքի միջոցներում տիտանի երկօքսիդն օգտագործվում է որպես գունանյութ եւ խտացուցիչ, մինչդեռ այն ունի բազում կիրառություններ: Որպես  E171 հավելում՝ այն առկա է տարբեր քաղցրավենիքներում, թխվածքաբլիթներում, մաստակներում, ինչպես նաև՝ ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում։

Այն սպիտակ գույն է հաղորդում խնամքի միջոցներին, կաթնամթերքին, ատամի մածուկին, քաղցրավենիքին, օգտագործվում է նաեւ որպես համի ուժեղացուցիչ: 

Գիտական վերջին հայտնագործությունների համաձայն՝ տիտանի երկօքսիդը հնարավոր է օգտագործել  նանոկառուցվածքներ, սենսորային համակարգեր, ինքնամաքրվող մակերեւույթներ, արեգակնային մարտկոցներ ստանալու համար:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: