Ցինկի օքսիդը մաշկը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող բնական ծագումով ամենահայտնի բաղադրիչներից է՝ անվտանգ նույնիսկ ամենազգայուն մաշկի համար:
Աղբյուրը՝ Պերու
Կիրառվում է Արեւապաշտպան SPF 30 եւ SPF 45 քսուքներում
Օգտակար հատկությունները
Ցինկի օքսիդը առանց հոտի, սպիտակ փոշի է, որը ստացվում է ցինկիտ հանքանյութից եւ արտացոլում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այն լայն կիրառություն ունի սննդի եւ կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերական ամենատարբեր ոլորտներում: Մեր կիրառած ցինկօքսիդը նանոմասնիկներից չէ կազմված, և զերծ է ալերգիկ ռեակցիաներ կամ այլ խնդիրներ առաջացնելուց, քանի որ փոխազդեցության մեջ չի մտնում մաշկի հետ և չի թափանցում մաշկի նույնիսկ ամենավերին շերտերը:
Ցինկի օքսիդը գնահատելու եւս մի քանի պատճառ
Բուժական կոսմետոլոգիայում ցինկի օքսիդն օգտագործվում է որպես սպիտակեցնող, չորացնող, մաշկը բուժող, վերականգնող և թարմացնող միջոց՝ արդյունավետ հատկապես կորյակների դեմ պայքարող խնամքի միջոցներում:
Ցինկի օքսիդից պատրաստված քսուքի մասին հիշատակում են հույն դեղաբան, բժիշկ և բուսաբան Դիոսկորիդեսը եւ վաղ ժամանակների բժշկության հայր հանդիսացող պարսից գիտնական Ավիցեննան (Աբու Ալի իբն Սինա) իր «Բժշկագիտության կանոններ» գրքում՝ որպես մաշկի տարբեր խնդիրների բուժամիջոց: