Միրիստիլ միրիստատ
Միրիստիլ միրիստատը բուսական բարդ եթեր է, ճարպաթթուների եւ ճարպային սպիրտերի բնական միացություն: Այն կիրառվում է որպես թե՛ փափկացնող, թե՛ խտացնող բաղադրիչ, կարող է նաեւ բարելավել մեր լոսյոնների գույնը: Այն ունի փոշենման կառուցվածք եւ նվազեցնում է քսուքների յուղայնությունը:
Կիրառվում է Ձեռքի պինդ քսուքներում, Մարմնի քսուքում
Փափկացնող բաղադրիչները մաշկին փոխանցում են թավշյա փափկություն ու ճկունություն: Դրանք լցնում են վերնամաշկի բջիջների միջեւ տարածությունը եւ այդպիսով նաեւ ամրացնում են մաշկը: Թեեւ բոլոր յուղերը գործում են որպես փափկացնող բաղադրիչներ, յուղային հիմք չունեցող փափկացնող բաղադրիչները նույնպես անհրաժեշտ են մեր բանաձեւերում, որպեսզի մեր դրանք ունենան մետաքսե փափկություն եւ երբեք չլինեն յուղոտ: Դա հատկապես կարեւոր է մեր գունակարգավորող կոսմետիկայի պարագայում, երբ այն սահուն կերպով պետք է ներձուլվի մաշկին: