Վիտամին С
Աղբյուրը՝ ԱՄՆ
Կիրառվում է С վիտամինով սպիտակեցնող շիճուկում
Աղբյուրը
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը պարունակում են մասուրը, կարմիր քաղցր պղպեղը, սեւ հաղարջը եւ չիչխանը։ Նաիրիանում մենք կիրառում ենք բնական եղանակով ստացված վիտամին С, որն առայժմ ներմուծում ենք ԱՄՆ-ից:
Օգտակար հատկությունները
Վիտամին С-ն անփոխարինելի է մեր առողջության համար: Այն ամրացնում է իմունային համակարգը, պայքարում ազատ ռադիկալների դեմ, օգնում է կլանել երկաթը, մասնակցում է հակասթրեսային հորմոնների արտադրությանը եւ անգամ բարելավում է արյան որակը:
Բնական կոսմետիկայում վիտամին С-ն համարվում է հզոր հակաօքսիդիչ, կնճիռների դեմ պայքարի եւ մաշկի առաձգականությունն ավելացնող կարեւոր բաղադրիչ։ Վիտամինն ակտիվորեն մասնակցում է կոլագենի սինթեզման ընթացքին, հայտնի է մաշկի մուգ հետքերը նվազեցնելու և լաքաները գունաբացելու հատկությամբ: