Նոր սկրաբ Նաիրիանից, նոր հիասքանչ փորձառություն մարմնի համար | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նոր սկրաբ Նաիրիանից, նոր հիասքանչ փորձառություն մարմնի համար
11 Փետրվար, 2021 / Կարին Գրիգորյան, Գոհար Բալիկյան


Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ մարմնի խնամքի «արարողակարգ» էին անցնում հանրային բաղնիքներում: Այժմ լոգարանը դարձել է խնամքի եւ հանգստի՝ հատուկ ուշադրության արժանի վայր, եւ Նաիրիանում մենք հոգ ենք տարել այն մասին, թե ինչպես լոգանքի կամ ցնցուղի ժամը ձեզ համար դառնա իսկական սպա արարողություն:

Շուրջ երկու տարի մեր լաբորատորիան աշխատում էր մարմնի բնական խնամքի հավաքածուն ընդլայնելու ուղղությամբ: Եվ ահա արդյունքն ամփոփում ենք նոր բանաձեւերում Վարդի մարմնի սկրաբ՝ առույգացնող եւ փափկացնող եւ Ծիրանի մարմնի սկրաբ՝ հարթեցնող եւ սնուցող:

Իհարկե, ամենից առաջ կարեւոր է մտածել մարմնի առողջության մասին. մաքրելով եւ շերտազատելով մարմնի մաշկը՝ մենք հեռացնում ենք կուտակված աղտոտվածությունը, մաշկի անկենդան բջիջները, փոշին: Ի տարբերություն դեմքի առավել նուրբ և բարակ մաշկի՝ մարմնի մաշկը կարիք ունի ավելի խորը շերտազատման։ Ուստի մեր նոր սկրաբներում կիրառված են միայն բնական և արոմաթերապևտիկ բաղադրիչներ, որոնք ոչ միայն հարմար են մաշկի բոլոր տեսակներին, շերտազատում եւ փափկեցնում են մաշկը, այլև պարգևում են հանգստաբեր և տրամադրող պահեր:

Եվ ամեն անգամ, երբ մեր լաբորատորիան սկսում է նոր բանաձեւի մշակումը, մեր առաջնային նպատակն է դառնում հայկական հողի շնորհած բարիքների վերաբացահայտումը: Ծիրանի կորիզի յուղը մենք կիրառում ենք բազմաթիվ խնամքի միջոցներում, իսկ կորիզի կեղևներն օգտագործվում են մեր պարտեզի մուլչապատման համար: Այս անգամ մեր նոր բանաձևերի բաղադրության մեջ կիրառում ենք ծիրանի կորիզի եւ ընկույզի մանրահատիկներ: Այս մանրահատիկների առավելությունն այն է, որ դրանք անվտանգ են թե՛ մարմնի, թե՛ բնության համար՝ ի տարբերություն սկրաբներում զանգվածային կերպով գործածվող միկրո-պլաստիկների, որոնք դարերով չեն քայքայվում ու աղտոտում են միջավայրը:

Նաիրիանի մարմնի վարդի սկրաբի մեջ օգտագործել ենք Արագյուղում աճեցվող օրգանական դամասկյան վարդերից ստացվող հիդրոզոլ, որը մաշկին հաղորդում է փափկություն և ունի հակաօքսիդիչ հատկություն։ Երկու բանաձեւում էլ ներառված է ծիրանի կորիզայուղ, որը մաշկին հաղորդում է մետաքսյա փափկություն: Սկրաբները հարուստ են անուշաբույր եթերայուղերի փնջով, որոնք արոմաթերապեւտիկ ազդեցություն ունեն եւ տնային սպան դարձնում են առավել հաճելի ու տրամադրող:

Սկրաբն առաջինը փորձարկողները, երեւի գուշակում եք, հենց Նաիրիանից են: Մեր սիրելի Ինեսը փոքրիկ սպա արարողություն անցավ հենց սկրաբների թողարկումից առաջ եւ համարեց, որ մաշկի մաքրման համար երկու սկրաբն էլ կատարյալ են եւ հարթեցնող ազդեցություն են թողնում: Արոմաթերապեւտիկ զգացողությունների համար դուք կարող եք ընտրել, ծիրանի, թե՞ վարդի յուղով. Ինեսն իր նախընտրությունը տվեց ծիրանի սկրաբին:

Ի դեպ, նշենք, որ ցանկալի չէ կիրառել սկրաբը դեմքին, նաեւ կորյակների և գրգռված մաշկի դեպքում, քանի որ սկրաբի մանրահատիկները կարող են ավելի գրգռել մաշկը։  Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։

Եվ վերջում՝ Նաիրիանի լոգանքի ու մարմնի խնամքի ամբողջական արարողակարգը.

* Ամենօրյա լոգանքի համար ընտրեք Նաիրիանի բնական օճառները․ դրանք բոլորը պարունակում են բուժիչ եթերայուղեր և ունեն մաշկը սնուցող և պաշտպանող հատկություններ։

* Շաբաթական 2-3 անգամ կիրառեք Լոգանքի յուղը, որը մեղմ մաքրման համար է և մաշկին հաղորդում է նուրբ բույր ու փափկություն։

* Շաբաթական 1-2 անգամ կիրառեք մեր երկու անուշաբույր Մարմնի սկրաբներից որևէ մեկը․ դրանք խորը մաքրման, շերտազատման ու մաշկի հարթեցման ամենալավ միջոցներն են։

* Ըստ ձեր մաշկի տեսակի՝ ցանկալի է լոգանքից հետո կիրառել Նաիրիանի Մարմնի քսուքը, որը պարունակում է ուժեղ հակաօքսիդիչ և հակատարիքային հատկություններով օժտված նռան կորիզի յուղ։

* Խնամված, նուրբ ներբաններ ու կրունկներ ունենալու համար երեկոյան ցնցուղից հետո ոտնաթաթերը մերսեք Նաիրիանի Ոտքի քսուքով ու վայելեք հանգստաբեր քունը։ 

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: