Ալլայի ընտրանին | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ալլայի ընտրանին
3 Ապրիլ, 2019 / Ալլա Պապիկյան, վաճառքի խորհրդատու

Առհասարակ, երբեք մաշկիս խնամքին հատուկ ուշադրություն չեմ դարձրել, չեմ օգտագործել առանձնահատուկ խնամքի միջոցներ կամ դեկորատիվ կոսմետիկա։ Գուցե տարօրինակ թվա, բայց երբեք ուշադրություն չեմ դարձրել կոսմետիկ միջոցների բաղադրությանը. նախկինում գիտեի միայն, որ տոնային քսուքը պարունակում է ցինկ, սիլիկոն և այլ վնասակար բաղադրիչներ, հետևաբար խուսափում էի այն օգտագործել։ Միակ քսուքը, որն ինձ համար պարտադիր խնամք էր հանդիսանում և շարունակում է այդպիսին մնալ, խոնավացնող քսուքն է։

Նաիրիանի խնամքի միջոցները փորձելուց հետո հասկացա, թե ինչքան կարևոր է մաշկի ամբողջական՝ փուլ առ փուլ խնամքը, և թե ինչպես կարող է դրանից փոխվել մաշկի տեսքն ու որակը։

1․Նարիրանի խնամքի միջոցներից ինձ համար առաջինն ու անփոխարինելին դեմքի խոնավացնող քսուքն է։ Թեև մաշկս բոլորովին զգայուն կամ խնդրահարույց չէ, օգտագործում եմ զգայուն մաշկի Խոնավացնող քսուքը և հիանում եմ, թե ինչքան նուրբ ու փափուկ է դարձել մաշկս։

2․Երկրորդ անփոխարինելի խնամքի միջոցն ինձ համար Միցելային վարդաջուրն է։ Այն իսկապես հրաշալի և խորքային է մաքրում մաշկը, սակայն ինձ համար առավել գրավիչ է դրա բույրը, որը տպավորություն է ստեղծում, թե թարմ վարդերի փունջ ես հոտոտում, և այն գիտակցությունը թե ինչքան օգտակար են վարդաջուրն ու վարդի եթերայուղը մաշկիս համար։

3․Երրորդ յուրահատուկ խնամքի միջոցն ինձ համար Հակակորյակային գելն է։ Առանձնահատուկ հավատ չունեյի այս քսուքի հանդեպ, ինչպես որ ցանկացած այլ հակակորյակային, չորացնող, բուժող քսուքների և դեղամիջոցների հանդեպ, քանի որ մինչ այժմ օգտագործածս միջոցներն անօգուտ էին։ Զարմացա, երբ փորձեցի ու տեսա Նաիրիանի գելի հրաշալի արդյունքը։

Խորհրդատվության ժամանակ մեծ սիրով եմ կիսվում իմ փորձի և օգտագործած քսուքների հրաշալի ազդեցության մասին։ 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: