Ամենօրյա ցնցուղը՝ խնամքի հնարավորություն | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ամենօրյա ցնցուղը՝ խնամքի հնարավորություն
10 Դեկտեմբեր, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Շատերի համար լոգանքի ժամը թերապեւտիկ նշանակություն ունի: Անգամ ցնցուղ ընդունելիս ջրի հետ հոգնածությունը հեռանում է, եւ նորից էներգիայով ենք լցվում: 

Քանի որ Լոգանքի յուղը մեր հրաշալի ամանորյա նվերներից է, այս գրառման մեջ կխոսենք հիդրոֆիլ յուղերի մասին, որպեսզի նաեւ պատշաճ պատկերացում կազմենք, թե ինչ առավելություններ ու օգտակար հատկություններ ունի մեր Լոգանքի յուղը, որը նույնպես հիդրոֆիլ յուղ է:

Եվ այսպես, քիմիայից (ու նաև խոհանոցից) գիտենք, որ յուղերը հիդրոֆոբ («ջուր չսիրող») մոլեկուլներից են կազմված, որոնք չեն լուծվում ջրի մեջ: Հիդրոֆիլ («ջրասեր») յուղը ոչ թե գիտական, այլ կոսմետիկական եզր է, այսինքն՝ ծագել է համանուն խնամքի միջոցի ստեղծումից: Հիդրոֆիլ յուղը պարունակում է բնական կամ հանքային ծագման յուղեր եւ մակերեւութային ակտիվ նյութեր՝ ՄԱՆ-եր: ՄԱՆ-երը նպաստում են, որ հիդրոֆիլ յուղի յուղային զանգվածը լվացվի եւ մաքրվի ջրի հետ:

Եթե ամփոփենք, ապա հիդրոֆիլ կոչված յուղը ստանում են ջուր սիրող ու չսիրող մոլեկուլների միացությունից, իսկ ՄԱՆ-երը օգնում են, որ դրանք ջրի հետ մաքրվեն:

Մեր գիտական թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ պարզում ենք, թե ինչ առավելություններ ունի մեր Լոգանքի յուղը: Դավիթը պատկերավոր է ներկայացնում. «Ենթադրենք՝ ձեր ձեռքերը յուղոտվել են խորովածից. եթե շատ օճառ օգտագործեք, յուղը կլվացվի, իսկ թեթեւ օճառելուց, բնականաբար, ամբողջությամբ չի մաքրվի: Նաիրիանի Լոգանքի յուղում մենք իհարկե օճառ չենք օգտագործում, այլ ՄԱՆ՝ պոլիսորբատ, որն ունի եւ՛ հիդրոֆիլ, եւ՛ հիդրոֆոբ կազմություն, որի շնորհիվ կարողանում է լուծվել ինչպես ջրի, այնպես էլ յուղի մեջ: Լոգանքի յուղը կարծես «թեթև օճառով» լվանա մարմինը։ Այսինքն՝ այն հրաշալի է ամենօրյա կիրառման համար։Եթե ցանկանում եք մարմինը մաքրել, օրինակ, խիստ փոշուց ու աղտոտությունից, ավելի լավ է կիրառել բնական օճառ, եւ հաջորդիվ՝ Լոգանքի յուղը, որը կնպաստի մաշկի փափկության վերականգնմանը»:

Օրինակ բերեմ անձնական փորձառությունը. երբ ցնցուղից կամ լոգանքից հետո մաշկս սկսում է «ճռճռալ», սկզբում հաճելի է, բայց շատ արագ նկատում եմ, որ այն մի քիչ թեփոտ է: Իսկ դա հուշում է, որ օճառով մաքրելիս փոշու ու մեռած բջիջների հետ մաքրվել է նաեւ ողջ յուղային շերտը: Մի տեսակ “ստիպված” ես Մարմնի քսուք օգտագործել։ Իսկ Լոգանքի յուղի կիրառումից հետո մաշկը փափուկ է եւ սնուցված: 

Իսկ ի՞նչ առավելություն ունի հիդրոֆիլ յուղը մարմինը լվացող այլ միջոցների, օրինակ՝ լոգանքի գելի համեմատ:

Մաքրող ազդեցությունից զատ այն թողնում է սնուցող ազդեցություն: Մեր յուղի մեջ, օրինակ, ունենք խաղողի հակաօքսիդիչ կորիզայուղ, որը թեթեւ է, արագորեն ներծծվում է մաշկի մեջ եւ փափկացնում: 

Ի դեպ մեր բանաձեւի թե՛ այս, թե՛ մյուս յուղերը, եթե չլվացվեն եւ երկար մնան մաշկի վրա, կարող են բարերար ազդեցություն թողնել: Դա է բնական յուղերի առավելությունը․ դրանք կատարյալ են մաշկի համար ցանկացած բանաձեւում:

Իսկ հնարավո՞ր է հիդրոֆիլ յուղն օգտագործել՝ լվանալու դեմքի մաշկը: 

Անշուշտ․ այն շատ նուրբ է, ունի չեզոք թթվայնություն, կարելի է նաև կիրառել մեր Վարդափոշի-սկրաբի հետ՝ թեկուզ հենց լոգանքի ժամանակ։ Այսպիսով կունենաք իսկական տնային SPA փորձառություն մարմնի խնամքի, դեմքի խորը մաքրման ու արոմաթերապիայի համադրությամբ։

Ցրտերի հետ տաք ջրի հետ շփումը դառնում է առավել ցանկալի: Ջերմության հանդեպ մեր մաշկի զգայունությունը, սակայն, պետք չէ անտեսել: Մաշկի համար լավագույնը սառը եւ գոլ ջուրն է: Տաք ջուրը հանգստություն է տալիս մեր մտքերին ու մարմնին, բայց խոստովանենք, որ այն փոքրիկ ագրեսիա է մեր մաշկի հանդեպ: 

Գնահատեք Ձեր մարմինը․ ուրիշը չեք ունենալու  















 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: