Ինչպես համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ինչպես համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը
26 Մարտ, 2021 / Անի Մուշեղյան, Նաիրիանի վաճառքի բաժնի ղեկավար

Երեխաները բնական են համարում, որ մայրիկն ամեն օր աշխատանքի է գնում: Փոքր տարիքում նրանց միայն սեր եւ ջերմություն է պետք, ամենօրյա ուշադրություն եւ խնամք, ուստի ցանկացած մայրիկ, որ կարող է համատեղել աշխատանքային հոգսերն ու երեխաների խնամքը, հաջողակ ու երջանիկ մայրիկ է: Իմ երեխաներին ես վաղ տարիքում սկսել եմ պարզ բառերով բացատրել, թե ինչու են մարդիկ աշխատում: Հանգստյան օրերին, իհարկե, նրանք փորձում են առավելագույնս քաղել ու լրացնել կարոտը: Գիտակցելով, որ նրանք հենց իմ՝ մայրիկի ուշադրության կարիքն ունեն, մշտապես փորձում եմ այդ օրերն ամբողջությամբ նվիրել իրենց:

Աշխատանքային օրերին…

Ավագ աղջկաս հետ օրվա ընթացքում շփվում ենք հեռախոսազանգի միջոցով: Օգնում եմ նրան կատարել տնային աշխատանքները: Բայց մենք մի անխախտ կանոն ունենք: Երբ վերադառնում եմ աշխատանքից, երեխաները պետք է մի կողմ դնեն բոլոր հեռախոսներն ու մնացած տեխնիկական սարքավորումները: Միասին ամփոփում ենք օրը, երբեմն նույնիսկ հասցնում ենք զվարճանալ: Որպեսզի իմ օրվան իրենց մասնակից զգան, ես նրանց պատմում եմ որոշ աշխատանքային դրվագներ:

Ամենասկզբում

Առաջնեկիս ծննդից, մայրության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո անմիջապես անցա աշխատանքի: Երկրորդ դուստրս ծնվեց Ռուսաստանի Դաշնությունում: Այդ ժամանակ հաջողացրի ավելի երկար ժամանակ տրամադրել նորածնին, քանի որ աշխատում էի ազատ գրաֆիկով տարբեր առցանց հարթակներում:  

Հարազատներն օգնում են

Արդյո՞ք իմ ամենօրյա աշխատանքը նրանց մոտ պատկերացում է ստեղծում, թե ինչպիսին պետք է լինի կինը կամ մայրը: Վստահ չեմ, քանի որ ինքս այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ կինը/մայրը: Նրանք կարող են եւ սովորաբար դժգոհում են, երբ համեղ ուտելիքներ չես պատրաստում, երբ հաճախ չեք հասցնում խաղալ միասին, կամ ուզում են ավելի ուշ մտնել անկողին: Բայց այս ամենը պատահում է նաեւ չաշխատող մայրիկների հետ: Իմ հարազատներն իմ փրկությունն են: Երեխաների առօրյա խնամքով զբաղվում է մայրս, ինչն ինձ համար չափազանց կարևոր է, քանի որ կարողանում եմ լիարժեք ներգրավվել աշխատանքային պրոցեսում՝ առանց մտահոգվելու երեխաներիս կարգավիճակով:

Նաիրիանն ու աղջիկներս

Նրանք շատ լավ ընկալում են ու սիրում Նաիրիանը, էլ չասած, որ տանը հենց իրենք են որոշ խնամքի միջոցների հիմնական սպառողը: Յուրաքանչյուր կիրակի ունենք ընտանեկան «աղջկական» արարողություններ. լոգանք Նաիրիանի Շամպունով, Բալզամով ու Մետաքս օճառով: Լոգանքից հետո կատարում ենք ոտքերի և ձեռքերի մերսում Նաիրիանի Ոտքի ու Ձեռքի  քսուքներով։ Հաճախ կիրառում ենք նաև Գիշերային շիճուկը: Իսկ Շուրթերի բալզամը մշտապես իրենց պայուսակներում է, կիրառում են ոչ միայն շուրթերին, այլ նաև քթանցքներին, հատկապես ձմռանը։ Հաճախ, երբ ինչ-որ մեկին պետք է նվեր գնենք ու իրենց հարցնում եմ՝ ինչ կառաջարկեն, ասում են՝ Նաիրիան)))

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: