Ես գիտեմ, թե ինչ նվիրել կանանց տոնին. Օգնե՞մ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ես գիտեմ, թե ինչ նվիրել կանանց տոնին. Օգնե՞մ
1 Մարտ, 2019 / Լուսինե Օհանջանյան, Մարքեթինգի համակարգող

Գարունս նորից եկել է: Ինձ թվում է՝ կանայք կհամաձայնեն, որ գարունը յուրահատուկ շրջան է։ Իսկ տղամարդիկ կհամաձայնե՞ն. վստահ չեմ կարող ասել՝ հաշվի առնելով կանանց տոնի ծավալներն ու աշխարհագրությունը։

Ես նվերային խառնաշփոթների մեծ սիրահար չեմ, և վերջին տարում այս հարցն այնքա՜ն դյուրին է դարձել ինձ համար: Ես ոչ մի նվերով մինչ օրս չեմ կարողացել նույն հիացմունքը պատճառել, ինչ Նաիրիանի գեղեցիկ նվերային հավաքածուներով։

Ձեր ժամանակը խնայելու և ընտրված նվերում վստահ լինելու համար որոշեցի կիսվել, թե այս գարնանն ինչպես կարելի է երջանկացնել ձեր կյանքի կարևոր և սիրելի կանանց ու աղջիկներին: Ասեմ, որ առաջարկելու եմ այնպիսի նվերներ, որոնք տարբեր արժեքներ ունեն եւ սկսվում են 11.800 դր.-ից: Վերին շեմը կարող եք սահմանել ինքներդ։

Հավաքածուն, որը շատ հարմար է մայրիկներին, կոչվում է «Նարդոսի քնքշություն»։ Այն ներառում է նարդոսաբույր Ձեռքի քսուք և բոլորովին վերջերս թողարկված, ալյումին չպարունակող դեզոդորանտ՝ կրկին նարդոսաբույր։ Հավաքածուն շքեղ տեսք ունի ծիրանագույն նվերային տուփի մեջ։ Մայրիկի նվերը պատրաստ է։ Իսկ հավաքածուի արժեքն ընդամենը 13,800 դրամ է։

Դեզոդորանտի ևս մեկ տեսակ է թողարկվել՝ կիտրոնախոտի եթերայուղով. այն ներառված է «Թարմություն» հավաքածուում։ Կիտրոնախոտի դեզոդորանտը, Եղունգների բալզամն ու Կիտրոնախոտ օճառը նվերային գեղեցիկ փաթեթավորմամբ կարող եք գտնել Նաիրիանի բուտիկներում։ Այս հավաքածուի արժեքը ևս 13,800 դրամ է։

Պատահում է, որ պետք է նվեր ընտրեմ, բայց չեմ կողմնորոշվում մաշկի տեսակի հարցում։ Այս դեպքում նվիրում եմ խնամքի այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար։

Ձեր ընկերուհիները կամ բարեկամուհին հաստատ կգնահատեն «Ծաղկային դրախտ» կոչվող մյուս նվերային հավաքածուն, որը ներառում է իմ ամենասիրելի Միցելային վարդաջուրը, Վարդափոշի-սկրաբն ու խորդենու բույրով Ձեռքի պինդ քսուքը։ Հավաքածուի արժեքը 14,800 դրամ է։

Նաիրիանի տոնական հավաքածուներից մեկը նվիրված է ձեռքերի խնամքին, և պետք է նշեմ, որ բավականին մատչելի է։ Այն ներառում է Ձեռքի քսուք մաշկի բոլոր տեսակների համար, Եղունգների և նրբամաշկի բալզամ և ամփոփված է գեղեցիկ ծիրանագույն նվերային տուփում։ Հավաքածուի արժեքը 11,800 դրամ է։

Վերջին հավաքածուն, որի մասին կուզեի պատմել, մեծ ոգևորությամբ ձեռք եմ բերել ինձ համար։ Այն ներառում է Մաքրող քսուք, Վարդափոշի-սկրաբ և Շուրթերի բալզամ։ Հավաքածուն ստացել է «Մետաքսե մաքրություն» անվանումը ոչ պատահաբար. այն ապահովում է մաշկի ամենաանհրաժեշտ, բայց և ամենանուրբ խնամքը։ Արժեքը 19,800 դրամ է։

Հոգ տարեք մտերիմների առողջության և գեղեցկության մասին և նվիրեք նրանց բնականը։ Բնությունը թող յուրահատուկ շքեղություն հաղորդի ձեր նվերներին։

Հուսով եմ, որ կարողացա օգտակար լինել ձեզ. հնարավոր է՝ այս տոնական եռուզեռի մեջ հանդիպենք մեր բուտիկներում։

 

Սիրով՝ Լուսինե

Gallery
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: