Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ձմռան ճանապարհին
24 Նոյեմբեր, 2017 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Տարվա եղանակը Հայաստանում կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում եւ եղանակային կտրուկ փոփոխություններին շատերիս ձեռքի մաշկն արձագանքում է զգայուն ու երկարատեւ կերպով: Մասնավորապես իմ ձեռքերի մաշկը դառնում է «փշփշոտ», հակված է ճաքճքելու եւ ավելի խոցելի է վնասվածքների համար: Սովոր եմ դրան: Եվ երկու շաբաթ առաջ, ճամփորդական ուսապարկս կապելով Բեռլին մեկնելու համար՝ ենթադրում էի, որ մաշկս փորձության է ենթարկվելու:

Ձեռքերս արդեն իսկ լավ տեսք չունեին: Երեւանում ցրտում է: Չմոռացա վերցնել ՆԱԻՐԻԱՆ-ի ձեռքի քսուքը զգայուն մաշկի համար: Այս քսուքը հարուստ է նշի եւ արեւածաղկի յուղերով, վերականգնում է մաշկի խոնավությունը, բուժում է վնասվածքները եւ պարգեւում փափկության զգացողություն:

Բեռլինում գտնվելուս առաջին իսկ օրերին, ասես հրաշքով, ձեռքիս մաշկը վերականգնվեց: Փորձեցի բացատրել ինքս ինձ: Այնտեղ օդը շատ խոնավ է ու հարուստ թթվածնով: Եթե աշնանային պարզ օրեր են, ապա արեւն ամպերի տակից ծիկրակում է ընդամենը մեկ-երկու րոպեով: Այն արեւը, որը մեր երկրում մաշկն անխնա վնասել գիտի, Բեռլինում անվնաս է: Իսկ տարվա եղանակներն իրար հաջորդում են ծուլորեն, դանդաղ: Բավական էր մեկ-երկու անգամ կիրառել ձեռքի քսուքը, որպեսզի ձեռքերիս մաշկը լիովին վերականգնվի:

Այդ ընթացքում ինձ համար պարզեցի, որ ՆԱԻՐԻԱՆ-ի քսուքներն ի զորու են արագ արձագանքել Հայաստանի եղանակային կտրուկ պայմաններին: Բեռլինում, փաստորեն ձեռքի քսուքը կիրառելու առիթ գրեթե չեղավ, խոնավ եղանակն ինքնին նպաստեց մաշկի վերականգնմանը: Մինչդեռ Հայաստանում ապրողներիս համար ձեռքերի մաշկի խնամքն անհրաժեշտություն է: Ոչ միայն այն պատճառով, որ շուկան լիուլի լցված է կենցաղային անհայտ ծագման հեղուկներով, որոնք անվերադարձ վնասում են ձեռքերի մաշկը, այլեւ արեւի պատճառով: Նույն արեւին, առանց որի չենք կարող, եւ որին դեռ կարոտելու ենք :)

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: