Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ՆԱԻՐԻԱՆ լավագույն նվերների ուղեցույց
20 Դեկտեմբեր, 2017 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Տոնական սեղանների մասին հոգ տանելուց բացի այս օրերին բոլորիս առջեւ ծառանում է հարազատներին նվեր պատրաստելու հարցը: Իհարկե, մեր միտքն այնքան զբաղված է ուտեսների ու համեղ խորտիկների պատրաստման բաղադրատոմսերով կամ ճամփորդական նախապատրաստություններով, որ նվեր ընտրելուն շատ քիչ ժամանակ է մնում: Ամենաարագ ու անվրեպ լուծումը․ ընտրեք վստահելի ապրանքանիշ՝ արագ կողմնորոշվելու համար:

Այս գրառում-ուղեցույցը ՆԱԻՐԻԱՆ-ի կատարելապես բնական կոսմետիկան գնահատողների համար է, որպեսզի ճոխ ու օգտակար ամանորյա նվերներն արտացոլեն նաեւ ձեր ուշադրությունը, հոգատարությունն ու ճաշակը:

ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ

Ծնողին երիտասարդ տեսնելը մեր գաղտնի ու արտահայտված ցանկությունն է: Ինչպե՞ս դրսեւորենք այն Ամանորին: Նրանց երիտասարդությունը մենք վերադարձնել չենք կարող, բայց կարող ենք վերադարձնել ու պահպանել նրանց մաշկի երիտասարդական փայլը: Անշուշտ, եթե նվեր ենք անելու մայրիկին, ոչինչ չենք խնայի:

ՆԱԻՐԻԱՆ-ի ողջ հակատարիքային հավաքածուն մինչեւ հունվարի 7-ը հնարավոր է ձեռք բերել 20% զեղչով, նույնիսկ մեկ ապրանք գնելու պարագայում: Տարիքի դեմ պայքարող մեր հայտնի Գիշերային շիճուկը, նաեւ դրա փոքր՝ 7մլ տարբերակը նույնպես զեղչված է: Ի դեպ, Գիշերային շիճուկը գլխավորում է 2017-ի մեր ամենից սիրված ու վաճառվող ապրանքների ցանկը և հատուկ ուշադրության արժանացավ Լաս Վեգասում կայացած միջազգային ցուցահանդեսին:

Մայրիկների համար նախընտրելի նվեր է նաեւ ՆԱԻՐԻԱՆ-ի տոնական շքեղ հավաքածուն: Այն արդեն ներառում է Գիշերային շիճուկը (7մլ), ինչպես նաեւ թարմացնող Տոնավորող հեղուկը, պաշտպանիչ Ձեռքի պինդ քսուքը եւ գեղեցիկ հայելի: Փոքրիկ նվերային տուփիկում ամփոփված այս հավաքածուն, որը գնահատվում է 28,800դր., կարող եք այս տոներին ձեռք բերել 19,950 դրամով: Մի ուշացրեք ձեր այցը, քանի որ հավաքածուն թողարկվել է սահմանափակ քանակով:

ՔՈՒՅՐԵՐԻՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԻՆ

Դուք գիտեք նրանց մասին գրեթե ամեն ինչ, եւ ծանոթ եք նրանց բոլոր ցանկություններին: Նրանք հաճախ են խնդրում լսել իրենց եւ ավելին, որպեսզի դուք փորձեք մտնել նրանց դրության կամ «մաշկի» մեջ: Ինչ-որ տեղ դա հեշտացնում է ՆԱԻՐԻԱՆ նվերի ընտրությունը, որովհետեւ դուք արդեն գիտեք նրանց մաշկի տեսակը, եւ կարող եք վերցնել մաշկին համապատասխան Խոնավացնող քսուքը՝ օգտվելով 30% զեղչից:

Մյուս կողմից, դիտարկեք Հոգատար հպում նվեր-տուփը, որը ներառում է մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված Ձեռքի քսուքը եւ Շուրթերի բալզամը: Ճիշտ է, այս տարվա ձմեռը դեռ խնայում է, եւ դեռ դաժան փորձության չի ենթարկել մեր մաշկը, բայց կանանց ձեռքերն ու շուրթերը տոնական օրերին միշտ էլ ուշադրության կենտրոնում են եւ արժե, որ դրանք շքեղ տեսք ունենան ձեր հոգատար նվերի շնորհիվ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

Ամանորին մեր բարեկամներից շատերը տուն են դառնում կամ հյուր են գալիս: Նրանց հանդեպ մեր սերն ու ուշադրությունն արտահայտում ենք գեղեցիկ նվերի միջոցով: ՆԱԻՐԻԱՆ-ի կոսմետիկան ինքնին ձոն է գեղեցկությանն ու առողջությանը: Ձեր ճամփորդող բարեկամները չեն կարող չգնահատել Մարմնի եռյակ խնամք ճամփորդական հավաքածուի չափերն ու պարունակությունը: Հավաքածուում ընդգրկված Ձեռքի, Ոտքի եւ Մարմնի քսուքները նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար, եւ հատկապես ձմռանը դրանք օգտակար են, որովհետեւ սնուցում են խոնավությունից զրկված մաշկը: Այս հավաքածուն զեղչվել է 20% -ով, ուստի այն կարող եք ձեռք բերել անգամ արտերկրի դժվարահաճ գործընկերների համար: Նրանք միանշանակ կգնահատեն Հայաստանի լեռնահովիտների ծաղկային բույրն ամփոփող բնական ու բուժիչ կոսմետիկան:

Չմոռանանք հիշեցնել նաեւ մեր բնական անուշաբույր օճառների ու Ձեռքի պինդ քսուքների մասին, որոնք կարող եք նվիրել թե առանձին, թե հավաքածուով: Դրանցից յուրաքանչյուրը հրաշալի փոքրիկ նվեր է եւ ուշադրության նշան:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: