Տնային սպա | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Տնային սպա
16 Հունվար, 2021 / Գոհար Բալիկյան, մարկետինգի համակարգող

Երբ օրվա վերջում վերադառնում ես տուն, ցանկություն ունես ամբողջովին լիցքաթափվելու եւ հանգստանալու։ Ես այդ կարիքը բավարարում եմ՝ ժամանակ անցկացնելով իմ սիրելիների հետ, ինչպես նաեւ հատկացնելով ժամանակ ինքս ինձ, իմ անձնական խնամքին։ 

Բավական ժամանակ է, ինչ անցել եմ լիովին բնական խնամքի միջոցների կիրառմանը։ Դրան կա մի քանի պատճառ․ բացառապես բնությունից տրված բաղադրիչներ պարունակող խնամքի միջոցները․

- Անվնաս են մաշկի եւ առողջության համար 

- Շնորհիվ բնական եթերայուղերի եւ բույսերի էքստրակտների՝ սնուցում են մաշկը եւ առավել արդյունավետ են 

- Արհեստական բույրերին փոխարինում է բնական եթերայուղերի անուշաբուրությունը
 

Այս գրառման մեջ կկիսվեմ մի քանի գաղտնիքով, թե ինչպես կարելի է սովորական լոգանքը վերածել  սպա արարողության։

Թեթեւ ցնցուղ

Ամենօրյա թեթեւ ցնցուղը կարող է լինել հանդարտացնող եւ լիցքաթափող, ինչպես նաեւ դառնալ մարմնի մաշկի խնամքի հիանալի հնարավորություն։ Միշտ չէ, որ կարիք կա մաշկը խորապես մաքրելու՝ օգտագործելով քիսա կամ շերտազատող միջոցներ։ Այս դեպքում ես օգտագործում եմ Նաիրիանի Լոգանքի յուղը։ Այն, շնորհիվ հատուկ ընտրված մի շարք եթերայուղերի, ինչպիսիք են նուշի եւ խաղողի կորիզի յուղերը, ոչ միայն նրբորեն մաքրում է մաշկը, այլեւ լոգանքի ընթացքում պաշտպանում եւ խոնավացնում է այն։ Իսկ վաղենակի ծաղկի քամուկը մաշկը սնուցում է առողջարար բաղադրիչներով։

Ինձ շատ դուր է գալիս նաեւ այս լոգանքի յուղի տեքստուրան․ ջրի հետ միախառնվելով՝ այն վերածվում է կաթնային թեթեւ զանգվածի, որը մետաքսե փափկություն է հաղորդում մարմնին։ Այս ամենն ամփոփվում է իլանգ-իլանգի նուրբ անուշաբուրությամբ, ինչի շնորհիվ լոգանքի պահը դառնում է իսկական արոմաթերապիա։

Լոգանք  եւ մաշկի շերտազատում

Շաբաթը 2-3 անգամ մարմնի մաշկն ավելի խորը մաքրման կարիք է ունենում։ Այս դեպքում անհրաժեշտ է ընտրել խնամքի այնպիսի միջոցներ կամ տարբերակներ, որոնք կիրականացնեն մաշկի շերտազատում՝ մաքրելով այն մահացած բջիջներից եւ պատրաստ դարձնելով խնամքի մյուս կարեւոր քայլերին։ Մաշկի մաքրման շատ պարզ  տարբերակ է բնական օճառի ու քիսայի օգտագործումը։  Առաջին անգամ, երբ օգտագործեցի Նաիրիանի բնական օճառներից մեկը լոգանքի այլ քսուքների եւ գելերի փոխարեն, հաճելիորեն զարմացա, թե որքան արդյունավետ կերպով մաշկս մաքրվեց՝ միեւնույն ժամանակ ստանալով այդքան կարեւոր խոնավությունն ու փափկությունը։ Այդ օրվանից Նաիրիանի անուշաբույր, բնական օճառները ներառվեցին իմ ամենասիրելի եւ ամենօրյա խնամքի միջոցներում:

Լոգանքի ընթացքում մաշկի շերտազատման մեկ այլ, շատ հաճելի եւ արդյունավետ տարբերակ է մարմնի սկրաբերի կիրառումը։ Մարմնի սկրաբ ընտրելիս կարեւորում եմ,  որ հատիկները բնական ծագում ունենան։ Նախ, անչափ հաճելի է, երբ արհեստական սիլիկոնների փոխարեն մաշկի շերտազատումն իրականացվում է որեւէ բույսի կամ մրգի կորիզի մանրեցված կեղեւիկներով, երկրորդ՝ միկրոպլաստիկները, որոնք ցավոք շատ հաճախ են օգտագործվում սկրաբերում, կենսաքայքայվող չեն եւ հարյուրավոր տարիներ մնում են բնության մեջ՝ աղտոտելով գետերն ու ծովերը։ 

Ասեմ, որ Նաիրիանը շատ շուտով թողարկելու է ծիրանի եւ ընկույզի կորիզի մանրացված հատիկներ պարունակող 2 անուշաբույր սկրաբ, որոնք արդեն հասցրել եմ փորձարկել եւ վայելել։  
 

Մաշկի խնամք լոգանքից հետո 

Դուրս գալով տաք ցնցուղի տակից՝ միշտ ցանկություն է առաջանում երկարաձգել այդ հաճելի եւ հանդարտացնող պահերը։  Իսկ մարմնի մաշկը խորը մաքրումից հետո առավել պատրաստ է լինում բնական եթերայուղերով եւ բուսական յուղերով սնուցմանը։ 

Ես լոգանքից հետո օգտագործում եմ Նաիրիանի խոնավացնող եւ փափկեցնող Մարմնի քսուքը, քանի որ դրա մեջ ներառված է նռան կորիզի սնուցող եւ հայկական ծիրանի կորիզի յուղերի խոնավացնող, հակատարիքային եւ բուժիչ համակցությունը։ Տարածելով այն մարմնիս՝ վստահ եմ լինում, որ մաշկս ստանում է բնությունից վերցված բուժիչ բաղադրիչներով սնուցում։

Իսկ ամենավերջին սպա րոպեները նվիրում եմ  մի հրաշալի արարողության՝ ոտքի մերսմանը, որը հայտնի է իր բուժիչ եւ հանդարտացնող ազդեցությամբ։ Այս րոպեներն առավել հաճելի եւ օգտակար դարձնելու համար օգտագործում եմ Նաիրիանի Ոտքի քսուքը՝ հարուստ բացառիկ բուժիչ եթերայուղերով եւ մեղմ անուշաբուրությամբ։

















 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: