35-ից հետո. հակատարիքային լուծումներ Նաիրիանից | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
35-ից հետո. հակատարիքային լուծումներ Նաիրիանից
10 Սեպտեմբեր, 2020 / Կարին Գրիգորյան, բլոգեր, թարգմանիչ

Տարիքին ընդառաջ

Խիզախ կանայք չեն ընկճվում ճերմակած մազերի առաջին փունջը հարդարելիս, բայց առաջին խորշոմների ու կնճիռների տեսքից նրանք իսկապես տխրում են: Այո, տարիքին ժպիտով ընդառաջ գնալու համար մեծ քաջություն է պետք: Նաիրիանը մեր ընկերն է այս պայքարում, նաեւ մեր լավագույն խորհրդատուն:

Թաքցնելու ոչինչ չկա. մաշկը ծերանում է, որովհետեւ ազատ ռադիկալներ կոչվող անկանոն մոլեկուլներն անդադար քայքայում են բջիջների ներքին կառուցվածքը, վերականգնողական գործընթացները տարիքի հետ դանդաղում են, կոլագենի եւ էլաստինի արտադրությունը՝ նվազում: Բայց այս ողջ ընթացքում մաշկն օգնականներ էլ ունի՝ հակաօքսիդիչները: Իսկ ինչպե՞ս համալրել հակաօքսիդիչների պակասը: Այս մասին մանրամասն կարդացեք մեր Սահականուշի բլոգում:

Հակատարիքային խնամքը Նաիրիանի ամենակարեւոր ուղղություններից է: Խուսափելով կոշտ արհեստական բաղադրիչներից՝ մեր գիտական խումբը ստեղծում է այնպիսի խնամքի միջոցներ, որոնք չեն առաջացնում կախվածություն կամ գրգռում, եւ սնում են մաշկը անհրաժեշտ վիտամիներով:

Մեր մաշկն ունի վերականգնողական հրաշալի մեխանիզմ, եւ Նաիրիանի բանաձեւերը նպաստում են, որ այն անխափան աշխատի: Հասուն մաշկի համար մեր թիվ 1 հակատարիքային բանաձեւի՝ Ձգող և հարթեցնող ցերեկային քսուքի մասին կարդացեք Նաիրիանի գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի գրառման մեջ:

Առանց խուճապի

Ինչպե՞ս հակազդել բնական գործընթացներին եւ դրանց վնասակար ազդեցությունը հասցնել նվազագույնի: Բնության ու գիտության ուժը Նաիրիանը փոխանցում է իր բանաձեւերին, մենք՝ մաշկին: Բայց դրան զուգահեռ առողջ սնունդ ու կենսակերպ է անհրաժեշտ մարմնին, ամեն ինչ հասցնելու ու փորձելու խուճապահար ժամերի փոխարեն՝ հանգիստ քուն:  

Հենց քնի ընթացքում է աշխատում Նաիրիանի սնուցող և երիտասարդացնող Գիշերային շիճուկը: Այն պարունակում է հնդընկույզի մետաքսե յուղ, որպեսզի ամրացնի մաշկի հյուսվածքները, A, E վիտամիններով հարուստ ծիրանի կորիզի յուղ, մասուրի եւ չիչխանի յուղերի կաթիլներ, որոնք ունեն հակատարիքային եւ բուժիչ բացառիկ հատկություններ:

Մենք փորձեցինք հարցնել, թե ինչպիսի կենսակերպ են վարում Նաիրիանի հակատարիքային խնամքի միջոցները մշտապես կիրառող հաճախորդները: Սուսաննա Եղիազարյանն ասում է. «Չեմ ծխում, ալկոհոլ չեմ օգտագործում, բուսակեր եմ, փորձում եմ լինել ֆիզիկապես ակտիվ, շատ քայլել, զբաղվել յոգայով կամ ֆիլատեսով: Գիշերներն աշխատում եմ նորմալ քնել. գիշերային ակտիվ կյանք չունեմ: Կարդում եմ դրական, ոգեշնչող թեմաներով գրքեր»:

Զարինե Բաղդասարյանն ասում է. «Մաշկն անհրաժեշտ է մաքրել առավոտյան եւ երեկոյան: Պետք է շատ շարժվել եւ շատ հեղուկ օգտագործել: Ես կանաչ թեյ եմ օգտագործում եւ մեծ քանակությամբ մաքուր ջուր, մնացածը Նաիրիանը լրացնում է»:

Որքան հեռուն փնտրես, այնքան մոտիկ կգտնես

Հայկական լեռնաշխարհի մասուրն ու չիչխանը վիտամին C-ի ահռելի պաշարով կարող են ոչ միայն հզորացնել մեր բնական իմունիտետը, այլեւ մարմինը՝ մաշկը երիտասարդ պահելով երկար ժամանակ: Ահա թե ինչու ենք ստեղծել hակատարիքային Ցերեկային շիճուկը վայրի մասուրի կորիզայուղով:

Կարճ ասած՝ հակատարիքային կոսմետիկայում փնտրենք մասուրի, ծիրանի, չիչխանի, նռան կորիզի յուղեր, վարդի եթերայուղ, նաեւ ճանդակի եւ յուզուի եթերայուղեր, որոնք բնական հակաօքսիդիչներ են և դանդաղեցնում են մաշկի՝ արտաքին գործոններով պայմանավորված ծերացման գործընթացը, սակայն որևէ վնաս չեն հասցնում առողջությանը։ Սրանք կարող են օգտագործվել այն պահից, երբ որոշեք, որ աչքերի շուրջ, ճակատին կամ ունքամիջում նկատվող փոքրիկ կնճիռները «խանգարում են»։

Մեր պարտեզներում աճող դամասկյան վարդերի եւ տերեփուկի, ինչպես նաեւ ավստրալական ճանդակի (սանդալ) եթերայուղի համադրությամբ Աչքի քսուքը նույնպես անմիջականորեն պայքարում է կնճիռների դեմ՝ մաշկը պահելով թարմ ու պայծառ: Ահա ամենը, ինչ մեզ պետք է տարիքին ընդառաջ:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: