Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք
Մաշկի բոլոր տեսակների համար
Յուղարտադրությունը կարգավորող և պաշտպանիչ
Միջինից բաց
Միջին
Մուգ

Օգտակար հատկությունները

Այս կատարելապես բնական, նարնջի նրբին ծաղկի եթերային յուղ պարունակող գունակարգավորող քսուքը (CC - Color Correction), որը ստեղծված է ձեռքով, ապահովում է մաշկի անմիջական ծածկում, քողարկում է մաշկի բծերը, գունաթափումները, աչքերի շուրջ մանր կնճիռներն ու լայնացած մազանոթները: Մեր եզակի բաղադրատոմսը պաշտպանում է արեւի անխնա ճառագայթներից: Այն նաեւ ներառում է վարդարմավի եթերայուղ՝ մաշկի խոնավությունը կարգավորելու համար: Առավոտյան Ձեր մաշկին հարկավոր է ՆԱԻՐԻԱՆ-ի գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքի ընդամենը մեկ հպում, որպեսզի այն մնա հարթ եւ ցոլա ողջ օրվա ընթացքում:

N20-ը միջինից բաց գույն ունի, բեժ նրբերանգով
W30-ը միջին մգության է, տաք ոսկե նրբերանգով
W50-ը մուգ գույն է, տաք ոսկե և բրոնզե նրբերանգներով

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ եւ նանոմասնիկներ: Զերծ է արհեստական բույրերից եւ ներկերից:

Ցուցումներ

Ընդամենը մեկ կամ երկու սեղմումով դուրս բերեք քսուքից մի քիչ և դեպի ներքև շարժումներով տարածեք դեմքին մատների, սպունգի կամ վրձնի օգնությամբ: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ՆԱԻՐԻԱՆ-ի՝ Ձեր մաշկին հարմար խոնավացնող քսուքից հետո: Եթե ցանկալի է ավելի թանձր ծածկույթ, գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքի վրայից կարող եք գործածել Ձեր նախընտրած քսուք-դիմափոշին:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Բաղադրիչների ցանկ

Aqua (Water), Titanium Dioxide, Caprylic Capric Triglycerides, Glycine Betaine (Beet Sugar Extract), Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Prunus amygdalus var. dulcis (Sweet Almond) Nut Oil, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed oil, Daucus carota sativa (Carrot) Root Extract, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Butyrospermum parkii (Shea) Butter, Rosa damascena (Rose) Glycerin Extract, Coco-caprylate, Cocos nucifera (Coconut) Oil, Iron Oxides, Silica, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Oryza sativa (Rice) Starch, Apis Mellifera (Bees) Wax, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Levulinate, Sodium Anisate, Sodium Benzoate, Xanthan Gum, Sodium Phytate, Lactic Acid, Citrus aurantium var. amara (Petitgrain) Leaf Oil, Citrus aurantium var. amara (Neroli) Flower Oil, Cymbopogon martinii (Palmarosa) Grass Oil, linalool*, citronellol*, limonene*, geraniol*, farnesol* *Components of 100% pure essential oils

Լավագույն համադրությունը
Կարգավորող եւ թարմացնող
7 700 Դրամ
Լավագույն համադրությունը
Պաշտպանիչ եւ սնուցող
7 700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: