Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեր դաշտերը
ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերը գտնվում են Արա լեռան արեւելյան լանջին՝ գեղատեսիլ Արագյուղի տարածքում: Հողը մշակելով կայուն մեթոդներով, չկիրառելով թունաքիմիկատներ՝ մենք ի զորու ենք կառավարել հողի ներուժը եւ երաշխավորել մեր բաղադրիչների բացարձակ որակը:
Հայաստանի բարձր եւ անաղարտ լեռնահովիտներն ու առատ արեւը մեզ պարգեւում են անուշաբույր, սնուցիչներով հարուստ դեղաբույսեր:

Հպարտ ենք, որ մեր բաղադրաբույսերն աճում են անաղարտ տարածքում, դրանց ավելի քան 70%-ը՝ մեր դաշտերից մինչեւ 100 կմ հեռավորության վրա: Հավելյալ բուսահումքը մենք ստանում ենք տեղի արտադրողներից, ինչը մեզ հնարավորություն է տալիս մեր շուրջ ստեղծել որոշակի էկոհամակարգ ու ներգրավվել տեղական համայնքների կյանքում:

Հայկական բարձր լեռներից ժողովված գեղեցիկ բուսափնջերից մենք թորում ենք եթերային յուղեր, իսկ մրգերի ու պտուղների կորիզներից սառը ճզզման մեթոդով ստանում կրող յուղեր։ Դրանցով հագեցած են մեր նուրբ կոսմետիկական միջոցները: Այս բաժնում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ այդ ընթացքներին։
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: