
Գտեք պայծառ մաշկ ունենալու կարճ ճանապարհը: Այս շիճուկի երկշերտ կառուցվածքը նպաստում է գունաբացող բաղադրիչների առավելագույն ներթափանցմանը եւ խորապես կերպարանափոխում է մաշկը: Բանաձեւը ներառում է C վիտամին, որը հայտնի է մաշկի մուգ հետքերը նվազեցնելու և լաքաները գունաբացելու հատկությամբ: Մասուրի յուղը բարելավում է մաշկը՝ հաղորդելով դեմքին անզուգական լուսավորություն: Բերգամոտի, խորդենու եւ նարնջի եթերայուղերն ավելացնում են մաշկի պարզությունն ու չեզոքացնում ազատ ռադիկալները, որոնք մաշկի վաղահաս ծերացման պատճառներից են:
Կիրառված բոլոր բաղադրիչները բնական եւ կենսաքայքայվող են:
Թափահարեք սրվակը, որպեսզի երկու շերտերը միախառնվեն: Սեղմեք գլխիկը մեկ անգամ եւ շիճուկը նրբորեն տարածեք դեմքին: Ցանկալի է կիրառել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից հետո, Խոնավացնող քսուքից առաջ, օրական մեկ կամ երկու անգամ: Օրվա ընթացքում կիրառեք արեւապաշտպան քսուք և պաշտպանեք մաշկն արևից:
Rosa damascena (Rose) Flower Distillate, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Vitis vinifera (Grape) Seed Oil, Olea europaea (Olive) Oil, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Caprylic Capric Triglycerides, Glycine betaine (Beet) Sugar Extract, Glycerin, Magnesium Ascorbyl Phosphate, Niacinamide, Glycolic acid, Veronica Officinalis (Veronica) Flower Extract, Melissa Officinalis (Melissa) Leaf Extract, Morus Alba (Mulberry) Leaf Extract, Primula Veris (Primula) Flower Extract, Salix alba (White Willow) Bark Extract, Alpha-arbutin, Sodium Levulinate, Sodium Anisate, Sodium Benzoate, Allantoin, Tocopherol, Sodium Phytate, Sodium Hyaluronate, Citrus sinensis (Sweet Orange) Peel Oil, Citrus bergamia (Bergamot) Oil, Pelargonium graveolens (Geranium) Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil.
Components of 100% pure essential oils: limonene, citronellol, linalool, geraniol.