
Խթանեք Ձեր մաշկի սնուցումը մեր հարթեցնող շիճուկի օգնությամբ: Այն հագեցնում է մաշկը կենսատու վիտամիններ եւ բաղադրիչներ պարունակող բնական յուղերով, որոնք ստացվում են սառը մամլման եղանակով: Շիճուկը պարունակում է հայկական մասուրի կորիզի յուղ, որը վաղուց հայտնի է որպես մաշկը հանգստացնող եւ վերականգնող բաղադրիչ, եւ հեշտ ներծծվող ծիրանի յուղ, որը սնուցում եւ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից: Իսկ դամասկյան վարդի եթերայուղի կաթիլները հանգստացնող բույր եւ հակաօքսիդիչների բույլ են հավելում հակատարիքային շիճուկի բանաձեւին:
Նրբորեն մերսեք յուղը մաքուր մաշկին: Կարող եք օգտագործել որպես դիմահարդարման հիմք։ Նաև կարող եք մեկ-երկու կաթիլ խառնել Ձեր նախընտրած Նաիրիան Խոնավացնող քսուքի հետ` վերջինիս հակատարիքային զորություն հաղորդելու համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր և այլ վնասակար նյութեր:
Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Caprylic/Capric Triglycerides, Squalane, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Tocopherol, Rosa damascena (Rose) Flower Oil, Polianthes tuberosa (Tuberose) Absolute, Citrus bergamia (Bergamot) Oil.
Components of 100% pure essential oils: limonene, citronellol, geraniol, linalool