
Այս նրբին շերտազատող վարդափոշին Ձեր շողացող մաշկի գաղտնիքն է: Վարդի թերթիկների, կռատուկի արմատների ու բրնձի փոշին մեղմորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կարմիր կավը կվերացնի փոշու եւ շպարի մնացորդները, իսկ թայլանդական ռեհանը փայլ կհաղորդի մաշկին: Համադրեք այս վարդափոշի-սկրաբը մաքրող քսուքի կամ բուսական յուղի հետ՝ վերագտնելու Ձեր թարմ, հարթ եւ գեղեցիկ մաշկը:
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, սուլֆատներ, արհեստական բույրեր ու ներկեր:
Oryza sativa (Rice) Powder, Rosa damascena (Rose) Petal Powder, Red Kaolin, Rosa sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium lappa (Burdock) Root Powder, Avena sativa (Oat) Kernel Powder, O. basilicum var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula angustifolia (Lavender) Powder, Calendula officinalis (Calendula) Petal Powder, Rosa damascena (Rose) Flower Oil.
Components of 100% pure essential oil: citronellol, citral, geraniol, eugenol