Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Եղունգների ու նրբամաշկի բալզամ
Մաշկի բոլոր տեսակների համար
Ամրացնող եւ փափկացնող
7 մլ

Օգտակար հատկությունները

Ամրացնելով եղունգներն ու փափկացնելով դրանց շուրջ եղած նրբամաշկը՝ այս բալզամը սպեղանի կդառնա մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին: Ունաբի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու եւ նարդոսի եթերայուղերի թարմացնող խառնուրդը պաշտպանում է ձեր մաշկը մանրէներից: Չիչխանի յուղը՝ հագեցած վերականգնող բետա-կարոտինով, երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, մինչ շի յուղը՝ առատ վիտամին E-ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: Ուրեմն մի՛ հապաղեք եւ թող ձեր եղունգներն առնչվեն իսկական հրաշքի հետ:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ եւ նանոմասնիկներ: Զերծ է արհեստական բույրերից եւ ներկերից:

Ցուցումներ

Տարածեք բալզամը եղունգներին՝ նրբորեն մերսելով եղունգն ու նրբամաշկը: Լավագույն արդյունքի համար կիրառեք գիշերային քնից առաջ: Կարելի է գործածել եղունգների լաքի վրայից:

Բաղադրիչների ցանկ

Butyrospermum parkii (Shea) Butter, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Cera Alba (Beeswax), Hippophae rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Mangifera indica (Mango) Butter, Theobroma cacao (Cocoa) Butter, Hydrolyzed Keratin, Tocopherol, Panthenol, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Eucalyptus citriodora (Lemon Eucalyptus) Leaf Essential Oil, Citrus limonum (Lemon) Peel Oil, Melaleuca Alternifolia (Tea Tree) Leaf Oil.

Description of item
Լավագույն համադրությունը
Հանգստացնող
3 800 Դրամ
Լավագույն համադրությունը
Փափկացնող եւ պաշտպանող
9 900 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: