Պանթենոլ
Պանթենոլը (Panthenol (Pro-Vitamin B5)) կառուցվածքով նման է վիտամին B5-ին, ավելի ճիշտ՝ այն օրգանիզմում փոխակերպվում է վիտամին B5-ի: Պանթենոլը պարունակվում է հացաբույսերում, ձվի դեղնուցում, սնկերում: Պանթենոլն արդյունավետ խոնավացնող բաղադրիչ է, այն փափկացնում եւ խոնավացնում է մաշկը:
Կիրառվում է Նորմալ, Չոր եւ Յուղոտ մաշկի համար խոնավացնող քսուքներում, Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքում, Աչքի ստորին հատվածի համար քսուքում, Ձեռքի քսուքում, Հասուն մաշկի համար քսուքում, Աչքի քսուքում, զգայուն մաշկի համար Ձեռքի, Աչքի եւ Խոնավացնող քսուքներում: