Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեր հիմնադրումը
Մեր էթոսը պարզ է. մենք բացարձակ հարգանքով ենք վերաբերվում ձեր մարմնին, բնությանը եւ բնության մեջ կյանք առնող բոլոր մասնիկներին:
Մեր հիմնադրումը

Մեր ընկերության հիմնադրման պատմությունը վերադարձի պատմություն է: Ավելի քան 20 տարի Միացյալ Նահանգներում ապրելուց եւ տեխնոլոգիաների ոլորտում աշխատելուց հետո մեր հիմնադիրները՝ Արան եւ Անահիտը, տուն դառնալու եւ իրենց երկրին վերադարձնելու որոշում կայացրին: Մինչ այդ, պարբերաբար ճամփորդելով Հայաստանում` նրանք մշտապես ակնածանքով էին լցվում բնության ճոխության հանդեպ՝ մտքեր փոխանակելով բուսաբուժության ոլորտում Հայաստանի հնագույն մշակույթի շուրջ:

Այդ ոլորտում փոփոխություն բերելու նպատակից ոգեշնչված՝ Արան եւ Անահիտը հիմնեցին ՆԱԻՐԻԱՆ-ը՝ միավորելով մեր հնագույն ավանդույթներն ու արդի գիտական մեթոդները: Նրանց նպատակն էր աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը, ինչպես նաեւ` աշխարհին փոխանցել այն բալասանների գաղտնիքները, որ բացահայտել է Հայաստանի մշակույթը:

ՆԱԻՐԻԱՆ-ի գիտնականների, գյուղատնտեսների, շուկայագետների, գեղեցկության խորհրդատուների եւ ձեւավորողների խումբը բարդ աշխատանք է տարել՝ ստեղծելու կատարելապես բնական կոսմետիկական միջոցների շարքեր, որոնք ներդաշնակ ձոն են գեղեցկությանն ու առողջությանը:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: