Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հայաստան
Հայաստան. երկիր, որտեղ միավորվում են բնությունը, ավանդույթն ու գիտությունը

Ձյունածածկ գագաթներից մինչեւ արևաշող բլուրներ ու ծաղկահովիտներ՝ Հայաստանը ցնցող է իր բնաշխարհով: Տասներկու կլիմայական գոտիներից յոթն առկա են այստեղ, եւ հողն օրական միջինը յոթ ժամ արեւի ուղիղ լույս է կլանում: Կլիմայական այս առավելությունները ծնունդ են տալիս անհավատալի կենսաբազմազանության՝ ներառյալ զորեղ բուժական հատկություններով օժտված 1200 բուսատեսակների, որոնք կատարյալ են բարձրորակ եթերայուղերի արտադրության համար:
 
Դարեր շարունակ Հայաստանը պահպանել ու զարգացրել է բուսաբուժության ավանդույթներ:  Բուսաշխարհի վերաբերյալ վաղնջական գիտելիքները փոխանցվել են սերնդեսերունդ եւ մինչ օրս բազմաթիվ համայնքներ, հատկապես Հայաստանի գյուղավայրերում, ժողովում են վայրի բույսերի բազմաթիվ տեսակներ՝ գործածելու թե՛ սննդում, թե՛ բուժական նպատակներով: Բնության հետ այս անհավատալի կապը առիթներից մեկն էր, որպեսզի ՆԱԻՐԻԱՆ-ը հիմնավորվի Հայկական լեռնաշխարհի այս գաղտնախորհուրդ անկյունում:
 
Մինչ հայկական բնաշխարհը ճոխ է, եւ բուսաբուժությունը՝ կենդանի ավանդույթ, Հայաստանը պատմականորեն  բնական գիտությունների առաջադեմ կենտրոն է: Խորհրդային Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի քիմիական հետազոտության ամենապատվավոր կենտրոններից: Մինչ օրս այն հպարտ դիրք է պահպանում իր հինգ խոշոր համալսարաններով եւ բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներով: ՆԱԻՐԻԱՆ-ի նպատակներից է այս գիտական ավանդույթի եւ երիտասարդ հայ գիտականների միավորումը սեփական գիտահետազոտական գործընթացներում:

Երբ դուք գնում եք ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը, կամ Հայաստանում պատրաստված ցանկացած այլ կոսմետիկա, դուք ձեռք եք բերում այն, ինչ ստեղծվել է մաքուր ու ճոխ միջավայրում աճող բարձրորակ բաղադրիչներից: Ավելին, գնելով ՆԱԻՐԻԱՆ-ից՝ դուք ներդրում եք կատարում մի մշակույթում, որը նվիրված է Հայաստանի բուսաբուժության հին ավանդույթներին ու առաջադեմ գիտությանը՝ քիմիայի, կոսմետիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, այգեգործության եւ արոմաթերապիայի բնագավառներում:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: