Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ՆԱԻՐԻԱՆ-ն ընդունում է «Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցներին եվ հայտարարում զբոսաշրջային սեզոնի բացումը
3 Հունիս, 2017

Այսօր Արագյուղում գտնվող ՆԱԻՐԻԱՆ լաբորատորիայում հյուրընկալվեցին «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի՝ Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, և իհարկե Հայաստանի գեղեցկուհիները։ Լաբորատորիայի տարածքում և փորձարարական պարտեզում կազմակերպված այս միջոցառմամբ ընկերությունն ազդարարում է նաև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը. ՆԱԻՐԻԱՆ-ը պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին։

ԱՊՀ երկրների գեղեցկուհիներին դիմավորեց ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը, ով ներկայացրեց տնտեսությունում մշակվող բույսերը, դրանց առանձնահատկություններն ու կիրառումը բնական կոսմետիկայում, եթերային յուղերի թորման ընթացքը, քսուքների և օճառների պատրաստման մանրամասները։ Շրջայցի ավարտին լաբորատորիայի աշխատակիցներն անցկացրին վարպետության դաս, որի ժամանակ հյուրերից յուրաքանչյուրն իր համար պատրաստեց շուրթերի բալզամ՝ ստեղծելով սեփական համադրությունը վարդի, պատրինջի, կիտրոնային ռեհանի, խորդենու և անանուխի եթերային յուղերից։

«Շատ ուրախ ենք այսօր մեզ մոտ հյուրընկալել ԱՊՀ գեղեցկուհիներին. չէ՞ որ մեր յուրաքանչյուր ապրանք ստեղծելիս մենք մտածում ենք, թե ինչպես գեղեցկություն պարգևել և երկար պահպանել այն բնության օգնությամբ: Մաշկի խնամքի միջոցների կարիքը մենք ունենք ցանկացած տարիքում՝ նույնիսկ երիտասարդ տարիքում, քանի որ վաղուց հայտնի է․ավելի լավ է ճիշտ ու գրագետ խնամքի միջոցով պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը, քան հետագայում փորձել վերականգնել այն։ Ժամանակակից աշխարհում գրագետ խնամքը հղում է նախևառաջ այնպիսի միջոցների, որոնք բնական են ու չեն վնասի առողջությանը»,- ասաց ՆԱԻՐԻԱՆԻ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։

ՆԱԻՐԻԱՆ-ի դռները բաց կլինեն ողջ ամառ. զբոսաշրջիկները, հայաստանցիներն ու նրանց հյուրերը կարող են այցելել Արագյուղ՝ անձամբ տեսնելու, թե ինչպես է պատրաստվում բնական կոսմետիկան։ Բոլոր այցելուներին սպասվում են ոչ միայն անկրկնելի զգացողություններ Հայաստանի բնության այս մաքրամաքուր անկյունում, այլ նաև բացահայտումներ ծանոթ ու անծանոթ խոտաբույսերի հատկությունների ու դրանց կոսմետիկ կիրառությունների մասին, նաև համեղ հյուրասիրություն՝ արագյուղցի Հասմիկի տնական խմորեղենով ու խոտաբույսերից պատրաստված թուրմերով։ Տուրեր ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 041 445 442 հեռախոսահամարով։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: