Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Առաջին հայկական բնական եվ օրգանական կոսմետիկա արտադրող ընկերությունը` ՆԱԻՐԻԱՆ-ը, սկսում է վաճառքը Ռուսաստանում
1 Մարտ, 2017
ԿՈՍՄՈՏԵԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆԱԻՐԻԱՆ. բնական կոսմետիկա Հայաստանից
 
Ռուսաստանցի սպառողին այս հետաքրքիր հայկական բրենդի հետ կծանոթացնի Կոսմոտեկան: Արդեն մարտի 13-ից ՆԱԻՐԻԱՆ-ի ողջ տեսականին հասանելի կլինի Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի, Սամարայի եւ Եկատերինբուրգի խանութ-սրահներում: Իսկ Ռուսաստանի մյուս մարզերի բնակիչները ՆԱԻՐԻԱՆ-ի խնամքի միջոցները կարող են ձեռք բերել Կոսմոտեկայի առցանց խանութից:
 
ՆԱԻՐԻԱՆ-ը 2012 թվականին հիմնադրել են ամուսիններ Անահիտ եւ Արա Մարկոսյանները` շուրջ երկու տասնամյակ Սիլիկոնային հովտում աշխատելուց հետո վերադառնալով Հայաստան: 2015-ի հոկտեմբերին նրանք ներկայացրեցին ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը Հայաստանում եւ մեկ տարի անց ընդլայնեցին աշխարհագրությունը դեպի ԱՄՆ եւ Ճապոնիա, այժմ արդեն` Ռուսաստան: Ապրանքանիշի տեսականին ներառում է մաշկի եւ մազերի խնամքի ամբողջական շարքեր` խոնավացնող եւ սնուցող քսուքներ, տոնավորող, մաքրող քսուքներ, շիճուկներ, ինչպես նաեւ օճառներ:
 
ՆԱԻՐԱՆ-ի ողջ արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: ՆԱԻՐԻԱՆ-ը վերահսկում է արտադրական ողջ ընթացքը` կոսմետոլոգիական հետազոտություններից եւ բանաձեւերի ստեղծումից մինչեւ բուսական բաղադրիչների մշակում, եթերայուղերի եւ բազային յուղերի ստացում: Այդ մոտեցումը թույլ է տալիս երաշխավորել յուրաքանչյուր արտադրանքի որակն ու թարմությունը:
 
ՆԱԻՐԻԱՆ-ը ուղղահայաց ինտեգրված ընկերություն է եւ ներառում է մշակովի դաշտեր, հետազոտական եւ արտադրական լաբորատորիաներ, ինչպես նաեւ համանուն բուտիկներ Երեւանում: Իր բաղադրատոմսերը ՆԱԻՐԻԱՆ-ը վարպետորեն մշակում է առաջատար գիտական ուսումնասիրությունների եւ արոմաթերապիայի սկզբունքների կիրառմամբ: ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, արհեստական բույրեր եւ ներկեր:
 
Օգտագործվող բաղադրաբույսերի ավելի քան 70%-ն աճում է Արագյյուղում (Կոտայքի մարզ) գտնվող ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերից մինչեւ 100 կմ հեռավորության վրա: Ընկերությունն առաջնորդվում է էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներով եւ գործազրկության խնդիր ունեցող գյուղավայրում ստեղծում է աշխատատեղեր` ապահովելով աշխատանքային հավասար պայմաններ: ՆԱԻՐԻԱՆ-ի ռազմավարական խնդիրներից է արտադրակական վերամշակման եւ վերօգտագործման կենսակայուն համակարգի զարգացումը:
 
«Վերջին ամիսներին մեզ պարզապես ռմբակոծում են այն հարցով, թե ե՞րբ է ՆԱԻՐԻԱՆ-ը ներկայացվելու Ռուսաստանում: Ուրախ ենք հայտնելու, որ այդ օրը վերջապես եկավ,- ասում է ՆԱԻՐԱՆԻ համահիմնադիր Արա Մարկոսյանը, չենք կասկածում, որ ռուսաստանցի գնորդները, ովքեր գիտակցաբար են մոտենում գեղեցկության ապրանքների ընտրությանը, կգնահատեն մեր լուծումները: Մենք հպարտանում ենք մեր բանաձեւերով, որոնք սինթեզում են բուսաբուժության` Հայաստանի բազմադարյա ավանդույթն ու նորարար գիտական հետազոտությունները: Մեր երկիրն ունի միջազգային բարձր կարգի կոսմետիկա եւ եթերայուղեր արտադրելու բոլոր բնական ռեսուրսները»:
 
«Մեր համագործակցությունը սկիզբ է առել ոչ այն պատճառով, որ ՆԱԻՐԻԱՆ-ը հայկական ընկերություն է,- նշում է Կոսմոտեկայի հիմնադիր Հայկ Սարգսյանը,- այդպիսիք շուկայում շատ են, բայց միայն ՆԱԻՐԻԱՆ-ի մոտ մենք ուրախությամբ հայտաբերեցինք նույն այն էթիկական հիմքը, որը հատուկ է բոլոր այն ապրանքանիշերին, որոնց հետ մենք աշխատում ենք: Նրանց ունեն ճիշտ հուզական ուղերձ եւ գնի եւ որակի համադրություն, ինչը շատ կարեւոր է ժամանակակից տնտեսության պայմաններում: Բացի այդ, ՆԱԻՐԻԱՆ-ը բուսական հումքի մշակման ժամանակ չի կիրառում հերբիցիդներ եւ քիմիական պարարտանյութեր: Այսպիսով, նրանց արտադրանքը ոչ միայն բնական է, այլեւ օրգանական. եթերայուղեր պարունակող բույսերն իրականում աճում են բնական պայմաններում: Եւ, ամենից առաջ, ՆԱԻՐԻԱՆ-ի միջոցներն իսկապես օգտակար են»:
 
Կոսմոտեկան տասնութ գեղեցկության խանութ-սրահներ են, որոնք ցանց անվանելը սխալ է այն իմաստով, որ դրանցից յուրաքանչյուրն անհատական է իր տեսակում: Ութ տարիների ընթացքում Կոսմոտեկայի թիմը հավաքել է գեղեցկության աշխարհի ամենից խանդավառ արտադրողների` էթիկական կոսմետիկայում եւ հեղինակային պարֆյումերիայում ներդրված առաջատար գաղափարները:
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: