Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Գիշերային շիճուկը Cosmoprof North America միջազգային ցուցահանդեսին
9 Հունիս, 2017
Հայաստանի լեռնահովիտներում հիմնված՝ բնական կոսմետիկա արտադրող ՆԱԻՐԻԱՆ ընկերությունը Հայաստանի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 9-11-ը կմասնակցի Լաս Վեգասում կազմակեպրվող «Cosmoprof North America-2017» գեղեցկության ցուցահանդեսին։ 
 
ՆԱԻՐԻԱՆ-ը ոչ միայն մասնակցում է այս համաշխարհային մեծ միջոցառմանը, այլեւ ընտրվել է՝ ներկայացնելու իր տեսականու ամենից նորարար ապրանքներից մեկը՝ Գիշերային շիճուկը, հունիսի 8-ին Նյու- Յորքում, մեդիայի եւ գնորդների համար կազմակերպված բացառիկ երեկոյի ընթացքում։ «Social-ites Collective» անվանված այս VIP միջոցառումը ցուցադրում է այն նորարարություններն ու նորարար միտումները, որոնք ավելի ուշ պետք է հանրությանը ներկայացվեն «Cosmoprof North America-2017»-ի ընթացքում։
 
«Մենք խիստ ոգեւորված ենք այս բացառիկ ցուցադրությանը ՆԱԻՐԻԱՆ-ի մասնակցությամբ, քանի որ Մաշկի խնամք, Դիմահարդարում, Եղունգներ, Մազեր եւ Օրգանական գեղեցկություն անվանակարգերից գեղեցկության եւ նորաձեւության թոփ 5 բլոգերներն ընտրել են միայն երկուական ապրանքանիշեր, ու դրանցից մեկը հայկական ՆԱԻՐԻԱՆ-ն է- ասաց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը։ Նյույորքյան միջոցառման ընթացքում ՆԱԻՐԻԱՆ-ը կներկայացնի միայն մեկ ապրանք Հայաստանում պատրաստված իր բարձրակարգ խնամքի միջոցների լայն տեսականուց՝ հակատարիքային Գիշերային շիճուկը։ Իր բաղադրիչների՝ հայկական ծիրանի կորիզի յուղի եւ բարձրադիր գոտիներում աճող մասուրի եւ չիչխանի յուղերի բացառիկությամբ հայտնի այս երիտասարդացնող շիճուկը օժտված է մաշկը սնուցելու եւ բարելավելու ու մաշկին երիտասարդական փայլ հաղորդելու բացառիկ կարողություններով»։
 
Անցյալ մեկուկես տարվա ընթացքում ՆԱԻՐԻԱՆ-ն ընդլայնել է իր վաճառքի աշխարհագրությունը նաև դեպի Ռուսաստան եւ Ճապոնիա։ Այժմ ՆԱԻՐԻԱՆ-ը պատրաստ է Միացյալ Նահանգներում լավագույնս ներկայացնելու իր կատարելապես բնական կոսմետիկական միջոցները, որոնք համադրում են Հայաստանի բուսաբուժության պահպանված ավանդույթներն ու առաջատար գիտական մոտեցումները։ «Cosmoprof North America-2017»-ը միջազգային ամենախոշոր միջոցառումն է, որտեղ ընկերությունը կներկայացնի իր վերջին նորարարությունները։
 
Ցուցահանդեսի մասնակցությունից հետո ՆԱԻՐԱՆ-ը միջազգայնորեն պատրաստվում է թողարկել իր կատարելապես բնական մազերի խնամքի միջոցների շարքը։
 
ՆԱԻՐԻԱՆ-ի տեսականին արդեն հասանելի է Հյուսիսային Ամերիկայում www.nairian.com-ի միջոցով։
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: