Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ՆԱԻՐԻԱՆ-ը թողարկեց Եղունգների եւ նրբամաշկի բալզամ՝ համալրելով մարմնի խնամքի իր շարքը
7 Սեպտեմբեր, 2017

Այսօր «Color Boom Nail Studio»-ում տեղի ունեցած երեկոյի ընթացքում ՆԱԻՐԻԱՆ-ը ներկայացրեց իր լաբորատորիայի վերջին մշակումը՝ Եղունգների ու նրբամաշկի բալզամ։ Մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված այս բալզամը սպեղանի է հատկապես կոտրտվող ու շերտավորվող եղունգներ ունեցողների համար, և նորարարական ու երկարաժամկետ լուծում է մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին։

ՆԱԻՐԻԱՆ-ի փիլիսոփայությանը հավատարիմ՝ այս բալզամը պատրաստվել է բացառապես բնական բաղադրիչներով։ Ունաբի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու և նարդոսի եթերայուղերի թարմացնող խառնուրդը պաշտպանում է մաշկը մանրէներից: Չիչխանի յուղը՝ հագեցած վերականգնող բետա-կարոտինով, երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, մինչ շի յուղը՝ առատ վիտամին E-ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: Այս հզոր համադրությունը թույլ է տալիս անգամ քիչ գործածումով եղունգներն ու դրանց շուրջ նրբամաշկը երկար ժամանակ պահպանել ամուր ու խնամված։

«Սիրով ենք ներկայացնում մեր վերջին որոնումների արդյունքը՝ ամփոփված փոքրիկ, գեղեցիկ սրվակներում։ Յուրաքանչյուր նոր ապրանք մինչև վաճառքի ներկայացվելը նախ անցնում է փորձարկման փուլ։ Այս բալզամի փորձարկման ժամանակ մեր կամավորների խմբի արձագանքները եղել են բացառապես դրական․ նրանցից շատերը նշել են, որ առաջին անգամ են կարողանում վերջապես ունենալ բնականորեն գեղեցիկ եղունգներ, ինչը յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է։ Ինչպես միշտ, բնությունն ունի մեր խնդիրների լուծումը, պարզապես պետք է գիտական մոտեցումով այն ճիշտ օգտագործել» - ասաց ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։

ՆԱԻՐԻԱՆ լաբորատորիայի թիմը տեղում պատրաստեց բալզամի նմուշ` ներկայացնելով յուրաքանչյուր բաղադրիչի օգտակարությունն ու առավելությունները:

Բալզամն արդեն ներկայացված է ՆԱԻՐԻԱՆ-ի բուտիկներում և Color Boom Nail Studio-ում, և շուտով հասանելի կլինի մյուս գործընկեր սրահներում։ Բալզամը թողարկվել է 7մլ. վերօգտագործելի տարաներում և վաճառվում է 5,500 դրամով: Այն չի պարունակում պարաբեններ, ֆորմալդեհիդ դոնորներ և նանոմասնիկներ, ինչպես նաև զերծ է արհեստական բույրերից ու ներկերից:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: