Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Օրգանական սուրճից մինչեվ մաշկի բնական խնամք. ՆԱԻՐԻԱՆ եվ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերությունները սկսում են օրգանական սուրճի կազմությամբ բնական օճառների թողարկումը
28 Ապրիլ, 2017

Այս համագործակցությունը խորհրդանշական է երկու ընկերությունների համար,

քանի որ թե՛ ՆԱԻՐԻԱՆԸ, թե՛ ԳՐԻՆ ԲԻՆԸ իրենց գործունեության հիմքում առաջնորդվում են բնական ռեսուրսների գրագետ օգտագործմամբ և վերօգտագործմամբ, ինչը միտված է բնության պահպանությանը:

Ընկերությունների համագործակցություն արդյունքում ստեղծված ՄՈԿԱ, ԷՍՊՐԵՍՈ եւ ԿԱՊՈՒՉԻՆՈ բնական օճառների համար օգտագործված են հակաօքսիդիչ արաբիկա, ռոբուստա սուրճի տեսակները եւ կոֆեինացված խառնուրդներ, իսկ ՆԱԻՐԻԱՆ-ն այս օճառներում ներդրել է իր լավագույն բուսայուղերը` E վիտամինով հարուստ արեւածաղկի յուղը, ձիթապտղի յուղը, փափկացնող, հանգստացնող եւ սնուցող խաղողի եւ ծիրանի կորիզայուղերը:

Օրգանական սուրճի օգտակար հատկությունները գեղեցկության եւ խնամքի աշխարհում վաղուց կիրառելի են. աղացած սուրճը նպաստում է մաշկի մահացած բջիջների հեռացմանը, այն օգտագործում են դեմքի դիմակների, դեմքի եւ մարմնի սկրաբների բաղադրության մեջ: Օրգանական սուրճին երկրորդ կյանք հաղորդող ու ձեռքով պատրաստված այս բնական օճառները ոչ միայն օգտակար են մաշկին, այլեւ բացառիկ բույր ունեն:

«Այս համագործակցությունը մեզ համար կարևոր է նախ և առաջ այն պատճառով, որ կառուցվել է վերօգտագործման գաղափարի շուրջ։ Ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու վերամշակումը մեր ընկերության գործունեության անկյունաքարերից են։ ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրությունը կազմակերպված է այնպես, որ արդյունքում թափոններ գրեթե չստեղծենք, ահա թե ինչու սուրճի մրուրին երկրորդ օգտագործում տալու գաղափարը մեզ շատ գրավեց։ Մանավանդ, որ այս օճառները նաև իրենց մեջ պարունակում են սուրճի ուժեղ հակաօքսիդիչ ու առույգացնող հատկությունները։ Վստահ ենք, որ առանձնահատուկ բույրերի սիրահարներն ու սուրճը երկրպագողներն անմիջապես կսիրեն դրանք»,- ասաց ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արա Մարկոսյանը:

«Մենք չափազանց ոգեւորված ենք ՆԱԻՐԻԱՆ և ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերություններըի համագործակցության համար: 5 տարի առաջ, երբ մենք բացվեցինք, ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆԻ հիմնական բաղադրիչը կազմել է համագործակցությունը նորարարական ընկերությունների եւ կազմակերպությունների հետ: Եվ  նման մոտեցումը դարձել է մեր հաջողության գրավականը:  Անկախ նրանից թե կլինեն ձեռքի աշխատանքներ, տեղական օրգանական մեղր, օրգանական ֆերմերներ ողջ Հայաստանում, նախագծեր «ԷՅ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամի հետ, եւ շատ ուրիշների հետ: Մեր հաջողությունը պայմանավորված է հիմնականում այդ նորարարական կազմակերպությունների եւ իրենց ներդրումը հայ գործարար համայնքի համար: Չէր կարող լիներ ավելի լավ համագործակցություն, ինչը մենք ձևավորել ենք ՆԱԻՐԻԱՆի հետ, որտեղ վառ պատկերված է շրջակա միջավայրի պահպանությունը: Սուրճն ունի շատ շահավետ հատկանիշներ, եւ այդ հատկանիշներից մեկն է, որ այն վերածում է օրգանական սկրաբ օճառի ՆԱԻՐԻԱնի հանճարների կողմից: Մենք անհամբեր սպասում ենք հետագա համագործակցության օրգանական արտադրանքների հետ, և վստահեցնում ենք որ նորանոր նորամուծությունները դեռ առջևում են»,– ասաց Դեյվիդ Բեքեթը:

ԷՍՊՐԵՍՈ, ՄՈԿԱ և ԿԱՊՈՒՉԻՆՈ օճառները կարելի է ձեռք բերել Գրին Բին սրճարաններում (Ամիրյան 10 և Իսահակյան 38 (Կասկադ), Երևան։

  
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: