Նաիրիանը թողարկեց Մարմնի սկրաբ երկու տարբերակով՝ համալրելով մարմնի խնամքի հավաքածուն | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նաիրիանը թողարկեց Մարմնի սկրաբ երկու տարբերակով՝ համալրելով մարմնի խնամքի հավաքածուն
12 Փետրվար, 2021

Նաիրիանն ընդլայնում է մարմնի խնամքի հավաքածուն` հայկական եւ միջազգային շուկաներում ներկայացնելով նոր բանաձեւեր՝ Վարդի մարմնի սկրաբը՝ առույգացնող եւ փափկացնող եւ Ծիրանի մարմնի սկրաբը՝ հարթեցնող եւ սնուցող:

Ժամանակակից կինը, իր զբաղված ու ծանրաբեռնված առօրյայում փնտրում է խնամքի ու թեթևության պահեր, և մարմնի այս սկրաբները հենց դրա համար են․ վերջիններս սովորական ցնցուղը վերածում են սեփական մարմնի ու մաշկի մասին հոգ տանելու ու լարվածությունը թոթափելու փոքրիկ արարողության։

Հայկական ծիրանի կորիզի եւ ընկույզի մանրահատիկներ պարունակող այս բնական սկրաբները մաքրում են մաշկի ծակոտիները, հեռացնում փոշու շերտն ու մաշկի անկենդան բջիջները: Բանաձեւերը երկուսն էլ ներառում են ճարպաթթուներով ու E վիտամինով հարուստ ծիրանի կորիզայուղ եւ, որը սնուցում եւ փափկություն է հաղորդում մաշկին: Դրանք նաև ներառում են եթերային յուղերի ճոխ ծաղկեփնջեր, որոնք առանձնահատուկ երանգ են տալիս լոգանքի պահին՝ հոգ տանելով նաև մտքի ու տրամադրության մաքրության մասին։    

«Ամեն անգամ, երբ մեր լաբորատորիան սկսում է նոր բանաձեւի մշակումը, մեր առաջնային նպատակն է դառնում հայկական հողի շնորհած բարիքների վերաբացահայտումը: Ծիրանի կորիզի յուղը մենք կիրառում ենք բազմաթիվ խնամքի միջոցներում, իսկ կորիզի կեղևներն օգտագործվում են մեր պարտեզի մուլչապատման համար: Այս անգամ մեր նոր բանաձևերի բաղադրության մեջ կիրառում ենք ծիրանի կորիզի եւ ընկույզի մանրահատիկները: Այս մանրահատիկների առավելությունն այն է, որ դրանք անվտանգ են թե՛ մարմնի, թե՛ բնության համար՝ ի տարբերություն սկրաբներում զանգվածային կերպով գործածվող միկրո-պլաստիկների: Դրանք արդյունավետ են կիրառման մեջ եւ առիթ են ընձեռում բազմակողմանիորեն օգտագործել հումքը», - ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:  

Ծիրանի եւ Վարդի մարմնի սկրաբները հարմար են մաշկի բոլոր տեսակներին եւ նրբորեն մաքրելով մաշկը՝ թողնում են հարթեցնող եւ թարմացնող ազդեցություն:

Ծիրանի սկրաբի բանաձեւում ծիրանի էքստրակտը` հարստացած խորդենու եւ պատրինջի եթերայուղերի բուրավետ փնջով, հանգստաբեր ու տրամադրող է դարձնում ցնցուղի ժամը: Իսկ Վարդի սկրաբի բանաձեւում ներառված վարդի, բերգամոտի եւ պատրինջի եթերայուղերի անուշաբույր փունջը հաղորդում է առույգ տրամադրություն:

Սկրաբներն անցել են մաշկաբանական փորձարկում, չեն պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդի դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: Կիրառված բոլոր բաղադրիչները կենսաքայքայվող են:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: