Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Պատասխանատվություն
ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
Մենք կարծում ենք, որ խնամքի միջոցները երբեւէ չպետք է վտանգեն կանանց առողջությունը: Այդ պատճառով առաջարկում ենք հետեւողականորեն բարձր որակ պահպանող կոսմետիկա, հաճախորդների անհատականացված եւ առանձին կարիքներին ուղղված սպասարկում, թափանցիկ ու անկեղծ հաղորդակցություն եւ հետվաճառքային պատասխանատու ուշադրություն: Մենք նաև ձգտում ենք բարձրացնել իրազեկությունը անձնական հիգիենայում եւ մարմնի խնամքում ոչ թունավոր միջոցների կիրառման կարեւորության վերաբերյալ՝ հանուն բոլորի առողջության։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ
Մենք սահմանել և խստորեն հետևում ենք բիզնես էթիկայի բարձր չափանիշների: Բացառում ենք արհեստական պարարտանյութերի, ինչպես նաև չվերականգնվող բաղադրիչների կիրառությունը, կոմպոստավորում օրգանական աղբը, բնությունից հավաքում միայն չվտանգված բույսեր։ Սահմանափակում ենք ավելորդ էներգիայի սպառումը եւ մեծամասամբ գործածում վերամշակված սարքավորումներ: Ավելին, առաջարկում ենք մեր հաճախորդներին վերօգտագործել կոսմետիկայի սրվակները: Մեր ողջ գործընթացը զերծ է բռնություն ենթադրող գործողություններից, եւ մենք երբեւէ չենք գործածում կենդանիների վրա փորձարկված բաղադրիչներ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք ի զորու ենք դրական ներգործություն թողնել մեր երկրի ու հասարակության վրա: Բոլոր հնարավոր բաղադրիչները ձեռք բերելով տեղական արտադրողներից՝ աջակցում ենք գյուղական եւ խոցելի համայնքներին եւ խթանում Հայաստանի կայուն գյուղատնտեսական արտադրության զարգացումը: Տեղական լաբորատորիաների եւ համալսարանների հետ աշխատանքը զարկ է տալիս արոմաթերապիայի եւ կոսմետիկայի բնագավառներում գիտական հետազոտություններին: Մեր բոլոր ջանքերն ուղղված են նաև Հայաստանի՝ բնական բարձրորակ կոսմետիկայի արտադրական հնարավորությունները մեծացնելուն:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՆԱԻՐԻԱՆ-ի յուրաքանչյուր արտադրանք մեր գյուղատնտեսների, գիտնականների, շուկայագետների ու ձեւավորողների նվիրվածության եւ եռանդի, նրանց ձեռքով կատարված աշխատանքի արդյունքն է: ՆԱԻՐԻԱՆ-ը պարզապես գոյություն չէր ունենա առանց իր անզուգական թիմի: Մեր աշխատանքային անխտրական քաղաքականությունն արտացոլվում է աշխատակիցների կազմի վրա, որի 49% -ը հավասար կառավարչական պաշտոններ զբաղեցնող կանայք են: Աշխատակիցների մեծամասնությունը գյուղական համայնքներից է: Մենք նաեւ խրախուսում ենք մասնագիտական առաջընթացը՝ մեր աշխատակիցներին տրամադրելով մասնագիտական զարգացման հնարավորություններ:
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: