այց-էկոտուր-Արագյուղ
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Այցելեք Նաիրիան

Նաիրիանի դաշտերն ու լաբորատորիան գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձեւերի մշակումից մինչեւ փաթեթավորում:

Այցելեք մեզ, տեսեք, թե ինչպես են մշակվում դեղաբույսերն ու ծաղիկները՝ վերածվելով կատարելապես բնական կոսմետիկայի: 

Շրջեք լաբորատորիայի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում և մասնակցեք ծաղկաքաղի (ըստ սեզոնի),

Ծանոթացեք եթերայուղերի թորման ընթացքին (եւ ըմբոշխնեք բույրը),

Մասնակցեք թեմատիկ զրույցին

Վայելեք մի բաժակ թեյ կամ սուրճ մեր պարտեզի տաղավարում,

Հնարավորություն ստացեք ձեռք բերելու Նաիրիանի տեսականին 15% զեղչով:

Փաթեթներ

Տոմսի տեսակ

Վճարը մեկ անձի համար, ՀՀ դրամ

Շրջայց

Թեյ կամ սուրճ

Լանչ

Ծաղկաքաղ

Մասնակցություն թեմատիկ զրույցին

Զրույցներ ուռենու տակ
4-ից մինչեւ 10 հյուր

3500*

V

V

           V              V

Զրույցներ ուռենու տակ եւ լանչ
4-ից մինչեւ 10 հյուր

6000*

V

V

          V

         V               V

 

* Զրույցներ ուռենու տակ տոմսի գինը մինչև 6 տարեկան երկու երեխաների համար անվճար է, սակայն երկու երեխային պետք է ուղեկցի առնվազն մեկ չափահաս։ Կազմակերպում ենք ուսանողական այցեր մինչեւ 10 հոգանոց խմբերի համար։ Մուտքը՝ 1500 դրամ: Ուսանողական տոմսի առկայությունը պարտադիր է:

**  Զրույցներ ուռենու տակ եւ լանչ տոմսի գինը մինչև 6 տարեկան երկու երեխաների համար անվճար է, լանչը 1 երեխայի համար՝ 2500դր.։ Երկու երեխային պետք է ուղեկցի առնվազն մեկ չափահաս։ Կազմակերպում ենք ուսանողական այցեր մինչեւ 10 հոգանոց խմբերի համար։ Ուսանողական տոմսի առկայությունը պարտադիր է: Մեկ ուսանողի համար փաթեթի արժեքն է 4000 դր.։

Լանչին մատուցվում են պատառներ՝ բանջարեղենային և հավի կրծքամսով, խաչապուրի և ոսպով պաշտետ, թեյ, մեր այգու խնձորի չիր:

Վարդաքաղ / Ծաղկաքաղ: Եթե Հայաստանում եք, բաց մի թողեք բնությունն ու ծաղկաքաղը վայելելու այս հիանալի հնարավորությունը։ Մասնակցեք վարդաքաղի կամ ծաղկաքաղի հատուկ շրջայցին և անցկացրեք անմոռանալի եւ ոգեղեն ժամանակ գեղատեսիլ Արագյուղում՝ ձեր օրը հագեցնելով նորանոր հաճելի զգացողություններով։ Վարդաքաղը հնարավոր է կազմակերպել հունիս ամսին (մոտավորապես հունիսի 15-ից հուլիսի 5-ը, իսկ ծաղկաքաղը՝ հունիսի վերջից մինչ օգոստոսի վերջ):

Ամրագրելու համար զանգահարեք 041 445 442 կամ գրեք visit@nairian.com
Շրջայցը կազմակերպվում է ըստ պատվերի՝ բացառությամբ կիրակի օրերի։
Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Զբոսայցի տևողությունն է 2 ժամ։

Մենք կօգնենք կազմակերպել երկկողմանի տրանսպորտը, անձի համար սկսած 2500 դրամից՝ կախված մասնակիցների քանակից։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: